Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՎԵՐ - ԵՄ ֆինանսավորմամբ իրականացող «Եվրոպական միությունը թվային օրակարգի համար» (EU4Digital) տարածաշրջանային նախաձեռնության պաշտոնական մեկնարկ

Երևան, 06/03/2019 - 12:13, UNIQUE ID: 190306_22
Invitations for the press

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է ԶԼՄ ներկայացուցիչներին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացող «Եվրոպական միությունը թվային օրակարգի համար» (EU4Digital) տարածաշրջանային նախաձեռնության պաշտոնական մեկնարկին: Միջոցառումը տեղի կունենա ս.թ. մարտի 7-ին` ժամը 18:30-19:30, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան 16): Լրատվամիջոցների գրանցումը՝ 18:15-ին:

Խոսքով հանդես կգան Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Միասնական թվային շուկայի հարցերով հանձնակատար Անդրուս Անսիփը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: 

Միջոցառմանը ԶԼՄ ներկայացուցիչներն ավելի մանրամասն կտեղեկանան էլեկտրոնային կառավարման ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցությանը, «Եվրոպական միությունը թվային օրակարգի համար» ծրագրի նպատակներին և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն Հայաստանին`աջակցություն էլ-կառավարմանը» ընթացիկ ծրագրի ձեռբերումներին:  Բացման խոսքից առաջ նախատեսվում է ճեպազրույց լրագրողների հետ: Օրակարգը կցված է:

Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք դիմել Սոնա Թադևոսյանին, +374 55 992 217:

Հետագա տեղեկատվության համար դիմել Ռիփսիմե Ունանյանին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հաղորդակցության համակարգող՝ + 374 10 546 494, e-mail: Ripsime.Unanyan@eeas.europa.eu:

 

Հավելյալ տեղեկություն

«Եվրոպական միությունը թվային օրակարգի համար» (EU4Digital) տարածաշրջանային նախաձեռնություն

EU4Digital ծրագիրն իրականացվում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) վեց երկրներում:  Ծրագրի նպատակն է նպաստել թվային տնտեսության առանցքային ոլորտների զարգացմանը ԱլԳ տարածաշրջանում՝ Եվրոպական միության նորմերին և փորձին համապատասխան: Թվային տնտեսության առանցքային ոլորտներն են հեռահաղորդակցության կանոններ, վստահություն և անվտանգություն, էլեկտրոնային առևտուր, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների նորարարություն, էլեկտրոնային առողջապահություն և էլեկտրոնային հմտություններ:

EU4Digital-ը կնպաստի վերոնշյալ բնագավառներում ԵՄ-ի ու նրա վեց արևելյան գործընկեր երկրների միջև համագործակցության ամրապնդմանը: Սա կհանգեցնի ավելի լավ սակագներով առցանց ծառայությունների բարելավմանն ու ընտրության ընդլայնմանը, ինչպես նաև՝ անձնական տվյալների ավելի արդյունավետ պաշտպանությանը: Այն նաև կնպաստի ներդրումների ներգրավմանը, առտրի խթանմանն ու զբաղվածությանը: Գործող ընկերություններն ավելի արագ աճ կգրանցեն, իսկ նոր ընկերությունների ստեղծման գործընթացն առավել կհեշտանա:

EU4DIGITAL ծրագրի առանցքում ռոումինգի ներդաշնակեցումն ու գերարագ լայնաշերտ ինտերնետային կապի ապահովումն է, ինչը կնպաստի ավելի լավ սակագներով առցանց ծառայությունների բարելավմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանությանը: Սա, իր հերթին, կնպաստի ներդրումների ներգրավմանը, կխթանի առևտուրն ու զբաղվածությունը: Գործող ընկերություններն ավելի արագ աճ կգրանցեն, իսկ նոր ընկերությունների ստեղծման գործընթացն առավել կհեշտանա:

Ծրագրի տևողությունը՝ 14/01/2019 – 31/12/2021 (36 ամիս)

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 12,000,000 եվրո

Ծրագրի իրականացման վայրը՝ Արևելյան գործընկերության 6 երկիր

Արևելյան գործընկերության երկրներում թվային տնտեսության զարգացմանն ուղղված ԵՄ աջակցության մասին լրացուցիչ տեղեկատվություն՝ https://bit.ly/2ISI8H9։

«ԵՄ-ն Հայաստանին. աջակցություն էլ-կառավարմանը» ծրագիր

Ծրագիրը հնարավորություն կտա բարձրացնել հանրային ծառայությունների արդյունավետությունը ծառայությունների մատուցման «Մեկ պատուհան» պորտալի համար տվյալների փոխգործելիության ընդհանուր հարթակ ստեղծելու միջոցով: Որպես առաջին քայլ՝ ծրագիրը նպատակ ունի իրականացնել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքը սահմանային անցակետերում: Այս ծրագրի շրջանակներում ստեղծված գործիքները պետական կառավարման մարմիններին թույլ կտան ապահովել հանրային ծառայությունների բարձր որակը և արդյունավետությունը ներառյալ արտաքին առևտրի հետ կապված թույլտվությունների, լիցենզիաների, վկայագրերի և այլ կարգավորիչ կամ էլեկտրոնային փաստաթղթերի թողարկման գործառույթների իրականացման ժամանակ: Մաքսային ընթացակարգերի պարզեցումը կնվազեցվի պետական ծառայողների և արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող քաղաքացիների միջև անմիջական հաղորդակցությունը։ Նախագծի իրականացումը թույլ կտա բարձրացնել էլեկտրոնային կառավարման ծառայությունների թափանցիկությունը, վերահսկողությունը և կանխատեսելիությունը։ Ծրագրի իրականացումը պետական մարմիններին, տնտեսվարող սուբյեկտներին և քաղաքացիներին թույլ կտա նաև խնայել ժամանակն ու կրճատել ծախսերը:

Ծրագրի տևողությունը՝                 08/12/2017 - 08/12/2020 (36 ամիս)

Ծրագրի ընդհանուր բյուջեն ՝       5.650.880 եվրո

ԵՄ ներդրումը՝                           5.650.880 եվրո

Իրականացման վայրը՝ Հայաստանի Հանրապետություն

Իրականացնող գործընկերներ՝ «Ուորլդ պրըֆեշընըլ սըրվիսիս» ընկերության գլխավորած կոնսորցիումը, որի մաս են կազմում հետևյալ ընկերությունները՝

  1. «Ուորլդ պրըֆեշընըլ սըրվիսիս»  (Գլխավոր կապալառու, Ռումինիա)
  2. «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ» ՍՊԸ (Հայաստան)
  3. «Նովաքոմ» (Բելոռուս)
  4. «Սոֆթլայն Ինթերնեյշնլ (Հայաստան)» ՍՊԸ

 

 

Խմբագրական բաժիններ: