Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Բրյուսել, 05/03/2019 - 20:41, UNIQUE ID: 190306_17
Press releases

Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին հանդիպում է ունեցել  Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Կողմերը քննարկել են ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կյանքի կոչման կարևորությունը՝ Հայաստանում ներքին բարեփոխումների խթանման  տեսանկյունից և այդ ուղղությամբ Ֆեդերիկա Մոգերինին հաստատել է Եվրոպական միության լիարժեք աջակցությունը։ Միաժամանակ կողմերը մտքեր են փոխանակել Եվրամիության և Հայաստանի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն մեկնարկելու վերաբերյալ։ 

ԵՄ բարձր ներկայացուցիչ  Մոգերինին և Հայաստանի վարչապետ Փաշինյանը անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը  Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին շփումների լույսի ներքո։  ԵՄ բարձր ներկայացուցիչ Մոգերինին կողմ է արտահայտվել վարչապետ Փաշինյանի լիարժեք կերպով ներգրավվածությանը բանակցային գործընթացում՝ առանց նախապայմանների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Հանդիպման վերջում Ֆեդերիկա Մոգերինին և Նիկոլ Փաշինյանը մտքեր են փոխանակել ընդլայված  տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Խմբագրական բաժիններ: