Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Նոր եռանդ Հայաստանի հանրային կառավարման համակարգին՝ ԵՄ աջակցությամբ

26/02/2019 - 11:30
From the blog

12 ամիս 21 երիտասարդ փորձագետներ աշխատել են Հայաստանի տարբեր նախարարություններում և պետական հաստատություններում, մշակել և իրականացրել են 21 առաջնահերթ նախագիծ՝ մշակված ըստ կառավարության բարեփոխումների օրակարգի և Եվրոպական միության առաջնահերթությունների: Այս եզակի հնարավորությունը նրանց ընձեռել էր 2017 թվականի դեկտեմբերին ԵՄ ֆինանսավորմամբ մեկնարկած YES Armenia ծրագիրը, որը հունվարին ամփոփեց ծրագրի արդյունքները:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին այս կարևոր ծրագրի իրականացման համար. «YES Armenia ծրագիրը հաստատեց, որ երիտասարդները կարող են շատ օգտակար լինել բյուրոկրատական և կառավարման վաղուց հնացած համակարգերը վերափոխելու գործում, որոնք բացասաբար են ազդում Հայաստանի արագ զարգացման վրա: Ծրագրի նաև կամուրջ է հանդիսացել Սփյուռքի հետ՝ նպաստելով դրա մտավոր ներուժի իրագործմանը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման: Հայաստանն այժմ մեծ բարեփոխումների իրականացման մեկնարկային փուլում է, և մենք հավատում ենք, որ դրանք կհաջողեն, եթե երիտասարդները այդ բարեփոխումների մաս կազմեն»:

Կարդալ ավելին՝ http://eunewsletter.am/?p=47416342

Languages:
Խմբագրական բաժիններ: