Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Աշոցքի դահուկավազքի սիրողական մրցաշար

Հայաստան, Շիրակի մարզ, 25/01/2019 - 11:03, UNIQUE ID: 190125_7
Invitations for the press

Լրատվամիջոցներին հրավիրում ենք լուսաբանելու «Աշոցքի դահուկավազքի սիրողական մրցաշար»-ը, որը կկայանա հունվարի 27-ին Աշոցքում (Շիրակի մարզ)։

Լրատվամիջոցներին հրավիրում ենք լուսաբանելու «Աշոցքի դահուկավազքի սիրողական մրցաշար»-ը, որը կկայանա հունվարի 27-ին Աշոցքում (Շիրակի մարզ)։ Այն կդառնա իրական ձմեռային տոն դահուկավազքով հետաքրքրվողների համար՝ սահելու Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ ` համատեղելով հաճելին եւ առողջ ապրելակերպը։                
Մրցաշարը տեղի կունենա Աշոցքի դահուկավազքի կենտրոնում` Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկու բացման ելույթով։  Բացման ծրագրին կհաջորդի մանկական դահուկավազքքը (դասական ոճ, 2կմ), տղամարդկանց մրցաշարը (դասական ոճ, 2կմ) եւ կանանց մրցաշարը` (դասական ոճ, 1կմ):

Նախատեսված է նաեւ ներառական դահուկավազքի ցուցադրում, Ձյան համաշխարհային օրվան նվիրված մանկական խաղեր, մեդիա մրցավազք ԵՄ դեսպանի հետ։ Լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հետեւելու մրցապայքարին։ Այն կամփոփվի հաղթողների պարգեւատրման արարողությամբ։

ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն կունենան հետեւելու ողջ մրցապայքարին։

Լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղափոխումը կիրականացվի հունվարի 27-ին` ժամը 08:00-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ներքեւի դիմային հատվածում` Կորյուն-Մաշտոց խաչմերուկի հատման կետում։

Լրատվամիջոցների ներկայացուցիչների գրանցումը կկայանա ժամը 10:50-ին` Աշոցքի դահուկավազքի կենտրոնում։ 

Խնդրում ենք նախապես հաստատել մասնակցությունը մինչեւ հունվարի 26-ը` ժամը 12:00-ը` հետեւյալ կոնտակտային հեռախոսահամարով +37499 390151 Արուսյակ Զախարյան։

Լրացուցիչ տեղեկությունների համար, խնդրում ենք դիմել Վարդուհի Սարգսյանին`  +37491 732937 հեռախոսահամարով։

Աշոցքի դահուկավազքի մրցաշար

ԾՐԱԳԻՐ

Վայր՝ Աշոցքի դահուկավազքի կենտրոն

 

Օր 1. Հունվարի 26, շաբաթ

13:00-14:00 

ԱՇՈՑՔԻ ԴԱՀՈՒԿԱՎԱԶՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՈՒՄ, ԺԱՊԱՎԵՆԻ ԿՏՐՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

14:00 - 16:00 

ՎԱԶՔՈՒՂՈՒ ՍՏՈՒԳՈՒՄ

14:00 - 16:00

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՐԶՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՀՈՒԿԱՎԱԶՔԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

14:00-16:00

ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ԱՐՇԱՎ ԿՐԱՇԵՆ

 

   Օր 2. 27 հունվարի, կիրակի

10:00-10:30

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ և ՀՅՈՒՐԵՐԻ ԺԱՄԱՆՈՒՄ

10:30-11:00

ՎԱԶՔՈՒՂՈՒ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ

11:00

ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

11:10-11:30

ՄԱՆԿԱԿԱՆ ԴԱՀՈՒԿԱՎԱԶՔ (ԴԱՍԱԿԱՆ ՈՃ՝ 2ԿՄ)      

11:30-11:40

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԴԱՀՈՒԿԱՎԱԶՔԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ

12:00-12:10

ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ. ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ

12:15-12:45

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԵԿՆԱՐԿ, ԴԱՍԱԿԱՆ ՈՃ, ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՎԱԶՔՈՒՂԻ՝ 2ԿՄ, ԿԱՆԱՆՑ ՎԱԶՔՈՒՂԻ՝ 1 ԿՄ:

13:00-13:30

ՁՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ

13:30-13:45

ԵՄ ԴԵՍՊԱՆ Պ. ՍՎԻՏԱԼՍԿՈՒ ՈՒ ՀԱՅ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՄՐՑԱՎԱԶՔ

14:00

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

Languages:
Խմբագրական բաժիններ: