Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

2019թ-ի հունվարի 26-ին Եվրոպական միությունը կազդարարի Աշոցքի դահուկային կենտրոնի բացումը

Հայաստան, Շիրակի մարզ, 25/01/2019 - 08:15, UNIQUE ID: 190125_7
Invitations for the press

2019թ-ի հունվարի 26-ին Եվրոպական միությունը կազդարարի Աշոցքի դահուկային կենտրոնի բացումը. այն ԵՄ կողմից ֆինանսավորվող 10 ներկայացուցչական ծրագրերից առաջինն է՝ ուղղված համայնքներում բացօթյա միջոցառումների ու առողջ ապրելակերպի զարգացմանը և զբոսաշրջիկների ներգրավմանը Հայաստանի համեմատաբար քիչ հայտնի վայրերում:

Ս.թ. հունվարի 26-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Շիրակի մարզի և Աշոցք համայքի ներկայացուցիչները կազդարարեն Աշոցքի դահուկային կենտրոնի բացումը: Կենտրոնի նպատակն է աջակցել Աշոցք համայնքին զարգացնել դահուկավազքի ներուժը, խթանել ձմեռային զբոսաշրջությունը հայաստանցիների շրջանում, ինչպես նաև ներգրավել դահուկորդների՝ մասնակցելու վերապատրաստումների և մրցույթների: Դահուկային կենտրոնը ղեկավարում է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան Աշոցք համայնքի հետ համատեղ:

ԵՄ դեսպանը կներկայացնի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող առաջին ներկայացուցչական ծրագիրը՝ ուղղված խոշորացված համայնքների հզորացմանը. տարբեր տարիքի քաղաքացիների համար կմշակվեն նոր գործողություններ, ինչը կզարգացնի նրանց ներուժը: Նախատեսվում է իրականացնել տասը նմանատիպ այլ ծրագիր՝ այդ թվում Աշոցքի ծրագրի նման երկու ավելի խոշոր և յոթ համեմատաբար ավելի փոքր ծրագիր: 

 

Աշոցքի դահուկային կենտրոնը հիմնադրվել է «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակում, որը զբաղվում է վերջերս խոշորացված 52 համայնքների հզորացմամբ, որոնք հիմնականում գտնվում են գյուղական և հեռավոր վայրերում: Ծրագիրը ներգրավում է քաղաքացիներին ներքին զբողաշրջության զարգացման գործում՝ մասնավորապես բացօթյա միջոցառումների միջոցով և զարգացնելով առողջ ապրելակերպը։ Ծրագիրը նաև առաջին անգամ Հայաստանում քաղաքացիներին կտրամադրի դրամաշնորհ, ինչը հնարավորություն կտա առնվազն 52 համայնքի բնակիչների իրականացնել իրենց նախաձեռնությունները։ Բնակիչները կունենան ուսուցման հնարավորության, ինչպես նաև կօգտվեն Եվրոպական Միությունում և Վրաստանում նմանատիպ նախաձեռնությունների մասին տեղեկատվությունից։

Միջոցառումը տեղի կունենա Աշոցքի դահուկային կենտրոնում՝ Աշոցքի հյուսիսային մասում (պոլիկլինիկայի դիմացը) ժամը 13։00-ին։ Հանդիսավոր արարողությանը կհաջորդի շրջայց տաղավարում՝ հայազգի ճարտարապետի և շինարարական ընկերության ներկայացուցչի ուղեկցությամբ։ Կլինի լրատվամիջոցների հետ հարցուպատասխանի հնարավորություն։ Կից ներկայացվում է միջոցառման օրակարգը։

Ծրագիրն իրականացնում են Համայնքների ֆինանսիստների միավորումը, Հայաստանի համայնքների միությունը և Տեղական ժողովրդավարական գրասենյակների ասոցիացիան:

Տեղափոխումը ապահովում է կազմակերպիչը:

Մասնակցությունը հաստատելու համար դիմել Սոնա Թադևոսյանին՝ +374 55992217:

 Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝ «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի ղեկավար Աբրահամ Արտաշեսյանին՝ +37491080858:

Միջոցառման օրակարգը տես այստեղ՝

Languages:
Խմբագրական բաժիններ: