Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

ԵՄ-ն Շիրակի մարզին. նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության

23/01/2019 - 09:50
From the blog

Շիրակի մարզում հիմնվում է բրդի վերամշակման գործարան՝ իր բոլոր ենթակառուցվածքներով ու արտադրական հոսքագծերով:

Շիրակի մարզում հիմնվում է բրդի վերամշակման գործարան՝ իր բոլոր ենթակառուցվածքներով ու արտադրական հոսքագծերով: Կինոյի նախկին շենքը, որը մինչև այժմ չէր օգտագործվում, վերածվել է բրդի վերամշակման գործարանի ու աշխատանքով կապահովի ոչ միայն Ամասիայի, այլև հարակից համայքների բնակիչներին: Սարքավորումները հիմնականում կներկրվեն Իտալիայից և Չինաստանից, կլինեն նաև տեղական արտադրության սարքավորումներ: Ակնկալվում է, որ սարքավորումները կտեղադրվեն փետրվարի կեսին, իսկ գործարանը պաշտոնապես կբացվի ապրիլին: Ծրագիրն իրականանում է Եվրոպական միության, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրի շրջանակում: Երկամյա ծրագրի ընդհանուր բյուջեն 549,819 եվրո է (ԵՄ ներդրումը՝ 335,000 եվրո):

Կարդալ ավելին՝ http://eunewsletter.am/?p=47416273

 

Languages:
Խմբագրական բաժիններ: