Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

ԵՄ-ն աջակցում է այն ծրագրերին, որոնք կրթում են երիտասարդներին՝ ինչպես պայքարել կոռուպցիայի դեմ

18/01/2019 - 08:59
Democracy and Human Rights

ԵՄ-ն աջակցում է «Հաջորդ սերունդ. հակակոռուպցիոն խաղ և մուլտֆիլմ» ծրագրին: Ծրագրի նպատակն է թվային խաղերի միջոցով 12-18 տարեկան պատանիներին և երիտասարդներին ներգրավել կոռուպցիայի բազմաթիվ ձևերի դեմ պայքարելու գործում, ինչպես նաև տաղանդավոր նոր շրջանավարտներին հնարավորություն տալ իրենց հմտությունները կիրառել գործնական նախագծի իրականացման գործում:

ԵՄ-ն աջակցում է «Հաջորդ սերունդ. հակակոռուպցիոն խաղ և մուլտֆիլմ» ծրագրին: Ծրագրի նպատակն է թվային խաղերի միջոցով 12-18 տարեկան պատանիներին և երիտասարդներին ներգրավել կոռուպցիայի բազմաթիվ ձևերի դեմ պայքարելու գործում, ինչպես նաև տաղանդավոր նոր շրջանավարտներին հնարավորություն տալ իրենց հմտությունները կիրառել գործնական նախագծի իրականացման գործում:

Փաստեր ու թվեր

Իրականացնող կազմակերպությունը՝ Թումո ստեղծագործական տեխնոլոգիաների կենտրոն (TUMO)

Տևողությունը՝ 24 ամիս | հունվար 2016 – դեկտեմբեր 2017

Վայրը՝ Երևան

Նպատակներ

  • Ստեղծել զվարճալի և լավ մշակված անվճար բջջային խաղ, որը կսովորեցնի նոր սերնդին կոռուպցիայի մեխանիզմների և տեսակների, ինչպես նաև դրա դեմ պայքարի մարտահրավերների ու կարևորության մասին,
  • Ներգրավել TUMO-ի նախկին ուսանողներին իրենց առաջին խաղի ստեղծման նախագծում, ինչը նրանց կբերի փորձ և ոգեշնչում։

Արդյունքներ

  • Խաղը մեկնարկեց Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը և այժմ անվճար հասանելի է AppStore-ում և GooglePlay-ում,
  • «Նետոյի առասպելը» արժանացել է «Լավագույն ստեղծագործական նորարարություն» մրցանակին Գերմանիայում կայացած NICE Award 2017 հեղինակային մրցանակաբաշխությանը, մասնակցել է մի շարք միջազգային փառատոնների Վրաստանում, Իտալիայում և այլուր:

 

Կարծիքներ

Վարդան Կեմեչեչյանը, խաղի ծրագրավորման ղեկավարը, ասում է.

«Նետոյի առասպելը» Խաղը խոսում է իր թիրախային լսարանի հետ իրենց իսկ լեզվով, իսկ երեխաները, իհարկե, ամեն ինչ տեսնում են այլ կերպ, կամ պարզապես ավելի լավ, ավելի հույսով»:

«Մեծահասակները կոռուպցիան ընդունում են որպես անխուսափելի մի բան: Մենք փորձեցինք խրախուսել երեխաների ակտիվ մասնակցությունը փոփոխության ստեղծմանը», - ասում է Վարդանը: «Մեր խաղի գլխավոր հերոսը՝ Սևանը, ինչպես և երեխաները ներգրավված չեն կոռումպացված սխեմաների մեջ, բայց տեսնում է կոռուպցիայի ազդեցությունն իր շրջապատի և սեփական անձի վրա: Նա ուղղակիորեն ընդգրկված չէ կոռուպցիայի մեջ, բայց փորձում է լուծել այդ խնդիրները: Խաղն սկսվում է աղտոտված լճում Սևանի ձկնորսությամբ, և մի խնդրի լուծման ժամանակ նա հանդիպում է ավելի մեծ և ավելի բարդ խնդիրների` պարզելով, թե ինչքան փոխկապված և փոփոխվող է կոռուպցիան»:

Languages:
Խմբագրական բաժիններ: