ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Նորարարություն հանուն զարգացման» (Inno4Dev) ծրագիրն աջակցում է ապակենտրոնացված կառավարմանը և ակտիվ քաղաքացիությանը՝ մրցույթների կազմակերպման, հաղթող նախաձեռնությունների իրականացման և կառավարություն-քաղաքացի երկխոսության համար կառուցողական միջավայր ստեղծելու միջոցով:
Փաստեր ու թվեր
Իրականացնող կազմակերպություն՝ UNDP-ի (ՄԱԶԾ-ի) Կոլբա լաբ
CRIS համարը՝ 363088
ԵՄ բյուջե՝ € 299 900
Տևողություն՝ 28 ամիս | հոկտեմբեր 2015 – փետրվար 2018
Վայր՝ Բոլոր մարզերը | Հայաստանի Հանրապետություն
Նպատակներ
Արդյունքներ
Կարծիքներ
«Մենք շատ նորարարական առաջարկներ ստացանք»,- ասում է «Կոլբա լաբորատորիայի» ղեկավար Մարինե Մխիթարյանը: «Դրանցից մեկը՝ խթանել ուսանողի և աշխատաշուկայի միջև կապը: Առաջարկն այն էր, որ շրջանավարտներն իրենց թեզը գրեն ոլորտի արդի պահանջներին համապատասխան: 70-ականների տեսական նյութերն ուսումնասիրելու փոխարեն, այն ուսանողը, ով ցանկանում է աշխատել ընկերության համար, հետազոտություն կգրի այդ ընկերության կողմից առաջարկվող թեմայով՝ այդպիսով ձեռք բերելով աշխատանքի ընդունվելու հնարավորություն»:
Այս բաց մրցույթներից մեկը հաղթելու հետաքրքիր արդյունք է «Մատչելի Վայրեր» հավելվածը, որը նախատեսված է հաշմանդամություն ունեցող անձանց հասանելի տարածքների մասին տեղեկացնելու համար: Գաղափարի հեղինակ Վարդուհի Արամյանն ասում է.
«Ամեն ոք, ով տեսնում է լայն դռներ և մատչելի վերելակներ ունեցող տարածք, կարող է այն որպես «ներառական» նշել մեր քարտեզի վրա: Մեր թիմն անընդհատ կապի մեջ է իր օգտատերերի հետ` հավելվածի բարելավման վրա աշխատելու համար: Շուտով հաշմանդամություն ունեցող մարդիկ կկարողանան հավելվածի միջոցով ստուգել և տեղեկանալ, թե երբ է ներառական հանրային տրանսպորտը ժամանում, այլ ոչ թե ամեն անգամ զանգեն դիսպետչերին»:
Inno4Dev-ի ընդհանուր փիլիսոփայությունն է խրախուսել քաղաքացիների մասնակցությունը Հայաստանի քաղաքական կյանքում:
Մխիթարյանն ասում է.
«Սոցիալական լուծումները պետք է լինեն մարդակենտրոն: Ենթադրությունն այն է, որ մարդիկ, ովքեր խնդիր ունեն, առավել իրազեկ են, թե ինչպիսի լուծում է անհրաժեշտ: Պետք է գիտակցել, թե որքան են քաղաքացիները փոխվել Հայաստանում ժողովրդավարության հաստատումից հետո»: