Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի մարզերի զարգացմանը սոցիալական ձեռնարկատիրությունը խթանելու միջոցով

18/01/2019 - 08:27
Multisector

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող«Սոցիալական ձեռներեցության միջոցով համայնքային զարգացում» (CODE-SE) ծրագիրը նպաստում է համայնքի կայուն զարգացմանը և ՔՀԿ-ների կարողությունների ընդլայնմանը եկամուտ ստանալու գործում սոցիալական ձեռնարկատիրության (SE) ծրագրերի իրականացման միջոցով` ի նպաստ համայնքների:

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող«Սոցիալական ձեռներեցության միջոցով համայնքային զարգացում» (CODE-SE) ծրագիրը նպաստում է համայնքի կայուն զարգացմանը և ՔՀԿ-ների կարողությունների ընդլայնմանը եկամուտ ստանալու գործում սոցիալական ձեռնարկատիրության (SE) ծրագրերի իրականացման միջոցով` ի նպաստ համայնքների: 

Փաստեր ու թվեր

Իրականացնող կազմակերպություն՝ Միջմշակութային հետազոտությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն (ICIRLD)

CRIS համարը՝ ENPI/2015/366-674

ԵՄ բյուջեն՝ € 289 379

Տևողությունը՝ 21 ամիս | հոկտեմբեր 2015 – հունիս 2017

Վայրը՝ Կոտայք, Գեղարքունիք, Շիրակ, Սյունիք, Լոռի, Տավուշ, Վայոց Ձոր մարզեր | Հայաստանի Հանրապետություն

 

Նպատակներ

  • ներկայացնել ձեռնարկատիրական կարողությունների զարգացման գործիքներ սոցիալական տնտեսության բնագավառում,
  • հզորացնել ՀԿ-ների կարողությունները յոթ թիրախային մարզերում,
  • խթանել թիրախային մարզերի տնտեսական զարգացումը։

 

Արդյունքներ

  • մրցութային սկզբունքով իրականացման համար ընտրվել են 27 ՀԿ-ների կողմից ներկայացված գաղափարներ
  • կազմակերպվել է մեկ շաբաթ տևողությամբ 3 դասընթաց, որոնք  հետագայում ընդլայնվել են և դարձել առցանց կրթական կայք, որն ունի 500-600 ակտիվ օգտատեր,
  • տրամադրվել են 7000 եվրոյի ենթադրամաշնորհներ ընտրված նախագծերը տեղական մասշտաբով իրականացնելու համար,
  • մի շարք հետաքրքիր նախագծերի տրամադրվել է խորհրդատվություն ու աջակցություն: Դրանց թվում են նաև 2 էկո ճամբար, պլաստիկի վերամշակման, հուշանվերների ոճով աղանդերի փաթեթավորման, հաշմանդամություն ունեցող մարդկանց կողմից հայկական ժողովրդական մուլտիպլիկացիոն կերպարների 3D մոդելավորման, հայկական զարդանախշերով վարագույրների, բոհեմյան սրճարանի  և այլ նախագծեր:

 

Կարծիքներ

«Ամեն օր ստանում եմ զանգեր ու հարցումներ տարբեր շրջանների մարդկանցից, ովքեր նույնպես սոցիալական ձեռներեցության գաղափարներ ունեն և ցանկանում են դրանք իրականացնել: Հաջող նախաձեռնություններից մեկը Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում էր, որտեղ «Համայնքի զարկերակ» երիտասարդական ՀԿ-ն հանդես եկավ լեռներից խոտաբույսեր և այլ օրգանական սնունդ հավաքելու և դրանք ավելի մեծ շուկա ներկայացնելու գաղափարով: «Սարերի բարիք»-ն ապահովում է աշխատատեղեր գյուղի 70-ից ավելի ընտանիքների համար և ստացել է շնորհակալագիր ՀՀ նախագահի կողմից: Այսօր ինձ զանգեցին Աշտարակից. խորհրդատվություն էին ցանկանում նման բան սկսելու համար: Այս փոքր դեպքերը, թվում է, մեծ պատկերը չեն փոխում: Մեզ բազմիցս ասել են, որ 7000 եվրոյի մեր ենթադրամաշնորհը շատ քիչ է որևէ բան սկսելու համար, բայց փորձը ցույց է տալիս, որ այս փոքրածավալ նախաձեռնությունները՝ լուծելով տեղական խնդիրները, այնուհետև տարածվում են ողջ երկրում»:

ICIRLD-ը հենակետային էր Բոհեմի ստեղծման յուրաքանչյուր փուլում` բիզնես պլանից ու բրենդային խորհրդատվությունից մինչև հետագա ուղղությունների ձևավորում:

«Գաղափարների բախումը, հոսքը ծրագրերի թիմի հետ հզոր շարժիչ ուժ էր մեր նախաձեռնության համար: Այժմ նախատեսում ենք ընդլայնել մեր տարածքը, աշխատել դպրոցների և արվեստի հաստատությունների հետ, միջոցառումներ և վարպետության դասեր կազմակերպել՝ միաժամանակ ավելի շատ հաճախորդներ ձեռք բերելով: Թեյը կարևորը չէ»,- ասում է սրճարանի տնօրեն ու Սևանի երիտասարդական ակումբի նախագահ Գոհար Մնացականյանը. «Կարևորը տրամադրությունն է, մթնոլորտը, որը փորձում ենք ստեղծել»:

Languages:
Խմբագրական բաժիններ: