Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

ԵՄ-ն աջակցում է մարզային ծրագրերին՝ ուղղված քաղաքացիական հասարակության և Սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը

17/01/2019 - 14:01
Multisector

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կամուրջ ՔՀԿ-ների համար» ծրագիրն աջակցում է հայաստանյան ՔՀԿ-ներին իրագործել իրենց առաքելությունն և ավելի լավ ծառայել շահառուներին հիմնականում Սփյուռքից մասնագիտական գիտելիքի և հմտությունների փոխանակման միջոցով:

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կամուրջ ՔՀԿ-ների համար» ծրագիրն աջակցում է հայաստանյան ՔՀԿ-ներին իրագործել իրենց առաքելությունն և ավելի լավ ծառայել շահառուներին հիմնականում Սփյուռքից մասնագիտական գիտելիքի և հմտությունների փոխանակման միջոցով:

Փաստեր ու թվեր

Իրականացնող կազմակերպությունները՝ Հայկական բարեգործական ընդհանուր միություն (AGBU); Եվրասիա համագործակցություն հիմնադրամ (EPF).

CRIS համարը՝ ENI/2016/151410-1/9

Տևողությունը՝ 34 ամիս | դեկտեմբեր 2016 – հոկտեմբեր 2019

Վայրը՝ Բոլոր մարզերը | Հայաստանի Հանրապետություն

Նպատակներ

  • զարգացնել ՔՀԿ-ների հմտությունները հատուկ դասընթացների միջոցով,
  • ՔՀԿ-ների համար աշխատանքային խորհրդատվություն տրամադրել սփյուռքահայ և հայաստանյան կամավոր փորձագետների միջոցով,
  • ինստիտուցիոնալացնել ունակությունների զարգացման մեխանիզմը ՔՀԿ-ի կառավարման սերտիֆիկացված ակադեմիական ծրագրի ներդրման միջոցով,
  • աջակցել ՔՀԿ-ներին ծրագրերի իրականացման հարցում ենթադրամաշնորհների տրամադրման միջոցով,
  • բարի կամքի դեսպաններ ներգրավել Հայաստանի մարզերում անցկացվող խթանմանն ու շահերի պաշտպանությանն ուղղված միջոցառումներում,
  • կամրջել տեղական ՔՀԿ-ները Սփյուռքի հետ:

 

Արդյունքներ

  • անցկացվել են 2 ոլորտային դասընթացներ, մեկը արվեստի և մշակույթի ոլորտի ՀԿ-ների համար, մյուսը` կրթության,
  • ՔՀԿ-ներին խորհրդակցելու նպատակով ներգրավվել են 34 փորձագետ Հայաստանից և Սփյուռքից,
  • ՀԿ-ի Կառավարման սերտիֆիկացված ծրագրի համար ընտրվել է  համալսարան,
  • հայտարարվել է 2 դրամաշնորհ` Սոցիալական ազդեցության և Սոցիալական ձեռնարկությունների ընդլայնման համար,
  • ներգրավվել է 2 բարի կամքի դեսպան` Էրվանդ Զորյանը՝ Տեքնովեյշնի համար և Լյուբա Սերինե Թադևոսյանը` «Պահապան» հիմնադրամի համար,
  • համագործակցություն է սկսել  ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ` Սփյուռքի ներգրավվածության հարթակի՝ Together4armenia.am-ի համակառավարման նպատակով։

 

Կարծիքներ

«Bridge» ծրագիրը փորձում է կամրջել Հայաստանն ու մնացյալ աշխարհը, ինտելեկտուալ ջանքերն ու սոցիալական բարեփոխումները, հաշմանդամություն ունեցող և չունեցող մարդկանց:

Արագածոտնի մարզի Կարբի գյուղից մի թիմ հաղթող է ճանաչվել «Համաշխարհային տեխնոլոգիական մարտահրավեր 2017» միջազգային մրցույթում «Ժողովրդի ընտրություն» անվանակարգում։ Մրցույթը նախատեսված է իրենց համայնքում առկա որևէ խնդիր լուծելու համար բջջային հավելված ստեղծած աղջիկների համար: Չորս աղջիկներից բաղկացած «Մեկ քայլ առաջ» թիմը Android-ի համար ժեստերի լեզվի հավելված է ստեղծել և՛ անգլերեն, և՛ հայերեն լեզուներով, և մեկնել Սան Ֆրանցիսկո ՏՏ-ի համաշխարհային մայրաքաղաք՝ նախագիծն ու բիզնես պլանը ներկայացնելու: Աղջիկները գունագեղ նկարազարդումներով և տեսանյութերով հավելվածը պատրաստվում են ավելի զարգացնել մրցույթում հաղթած 10.000 ԱՄՆ դոլարի օգնությամբ և անվճար տեղադրել Google Play Market-ում:

Հավելվածի գաղափարը ծագել է անմիջապես խնդրին առնչվելիս: Իրենց հասակակիցներից մեկին այցելել էր լսողության խանգարում ունեցող բարեկամը: Համայնքում ոչ ոք չգիտեր ժեստերի լեզուն: Միջադեպը աղջիկների համար շարժառիթ դարձավ, մեկ քայլ առաջ մղեց Android- ի հավելվածի ստեղծման գործում:

«Այս մարտահրավերը հատկապես կարևոր էր ինձ համար: Ապագա ծրագրավորող եմ, քանի որ լավ եմ զգում այս ոլորտում»,-ասում է թիմի անդամներից մեկը:

«Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն, որն ամենամյա այս միջազգային մրցույթը բերել է Հայաստան, նպատակ ունի նպաստել հայ աղջիկների և կանանց ինտեգրմանը տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտ, որը միջազգային մակարդակով այժմ ունի տղամարդկանց 1:7 հարաբերակցությունը կանանց, իսկ Հայաստանում` 1:2: Երկրի նվիրված մանկավարժները, որոնցից ոմանք ծրագրավորումը սովորում են զրոյից,  պետք է սովորեցնեն իրենց աշակերտներին: Կարբիի աղջիկների նվաճումը վկայում է Հայաստանի կանանց հարուստ ու բազմակողմանի ներուժի մասին՝ արագ զարգացող և  դաշտը միջազգային մակարդակով բոլորի համար հավասարեցնող ՏՏ ոլորտում:

Languages:
Խմբագրական բաժիններ: