Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի դեկտեմբերյան իրադարձությունները

25/12/2018 - 06:39
News stories

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում դեկտեմբեր ամսվա ընթացքում կազմակերպվել էր 2 կարևոր իրադարձություն՝ միջոցառում նվիրված Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան և Հայկական բիզնես կոալիցիայի հիմնադրում:

Ծրագիրն իրականացնում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն՝ ՔՀԿ գործընկերների հետ համագործակցելով, նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, մատնանշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։ 

Կարդալ ավելին՝ http://eunewsletter.am/?p=47416254

Languages:
Խմբագրական բաժիններ: