Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Տասներկու արկածներ Հայաստանի մասին. լույս է տեսել «Պատումներ Հայաստանից» ժողովածուն

Երևան, 20/12/2018 - 13:21, UNIQUE ID: 181220_6
Press releases

Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ «Պատումներ Հայաստանից» ժողովածուի շնորհանդեսը։ Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ:

Պատումների հերոսները հիմնականում մերօրյա երիտասարդներ են` պայքարող, լի հավատով ապագայի նկատմամբ, բոլորիս հատուկ մեծ ու փոքր թերություններով: Նրանք ապրում, ստեղծում, կորցնում, սիրում, հիասթափվում, զարգանում, մարտահրավերներին ու հնարավորություններին ընդառաջ են գնում տասներկու արկածներում: Վերջիններս գեղարվեստական լուծումներով ներկայացնում են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող տարբեր նախաձեռնություններ ու ծրագրեր, որոնք հերոսների կյանքում դրական փոփոխությունների առիթ են դառնում: 

Շնորհանդեսին ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար,  դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով ողջունեց երիտասարդ արվեստագետներին` հեղինակներին և նշեց.

«Հայաստանը լի է հետաքրքիր պատումներով: Լավագույններից մեկին ականատես ենք լինում հիմա՝ ներկայիս Հայաստանում, սակայն կան նաև բազում այլ պատմություններ, որոնք դեռ պետք է պատմել»:

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը ընդգծեց մշակութային ներգրավվածության կարևորությունը կյանքի բոլոր որորտներում։    

«Աջակցություն Եվրոպական միության հաղորդակցությանը Հայաստանում» ծրագրի ավագ փորձագետ Րաֆֆի Նիզիբլեանը նշեց, որ պատմությունները արվեստի լեզվով են խոսում Հայաստանի տարբեր վայրերի, ոլորտների և խնդիրների մասին, ինչպիսին են վերականգնվող էներգետիկան, ձեռներեցությունը, արտագաղթը և այլն։

«Պատումներ Հայաստանից» ժողովածուի հեղինակն է երիտասարդ արձակագիր Արտավազդ Եղիազարյանը, իսկ անգլերեն թարգմանել Նազարեթ Սեֆերեանը: Գրված է թեթև, առօրյա լեզվով, լի է սյուժետաին սրամիտ լուծումներով և հումորով: Ժողովածուն երկլեզու է՝ հայերեն և անգլերեն:  Նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար և բաժանվում է անվճար։   Պատումները ներկայացված են նաև բլոգում՝ https://medium.com/storiesfromarmenia:

Խմբագրական բաժիններ: