Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Արևելյան գործընկերություն. ավելի ուժեղ տնտեսությունների և հասարակությունների խթանում ԵՄ-ի վեց արևելյան գործընկեր երկրներում

Բրյուսել, 07/12/2018 - 12:36, UNIQUE ID: 181207_7
Press releases

Այսօր Եվրոպական խորհրդում Ավստրիայի նախագահությունը՝ Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ, Վիեննայում կհյուրընկալի Արևելյան գործընկերության 5-րդ գործարար համաժողովը, իսկ այնուհետը՝ դեկտեմբերի 7-ին, տեղի կունենա Արևելյան գործընկերության ամենամյա խորհրդաժողովը: Նշված երկու միջոցառումներին կմասնակցեն Եվրոպական միության և վեց արևելյան գործընկերների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի բարձր մակարդակի ներկայացուցիչներ՝ ի նպաստ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման:

Այսօր Եվրոպական խորհրդում Ավստրիայի նախագահությունը՝ Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ, Վիեննայում կհյուրընկալի Արևելյան գործընկերության 5-րդ գործարար համաժողովը, իսկ այնուհետը՝ դեկտեմբերի 7-ին, տեղի կունենա Արևելյան գործընկերության ամենամյա խորհրդաժողովը: Նշված երկու միջոցառումներին կմասնակցեն Եվրոպական միության և վեց արևելյան գործընկերների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի բարձր մակարդակի ներկայացուցիչներ՝ ի նպաստ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման:

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հաանը, միջոցառմանն իր մասնակցությանն առաջ, ասել է. «Արևելյան գործընկերության գործարար համաժողովը և Տարեկան խորհրդաժողովը մեծ հնարավորություն են այս դրությամբ Արևելյան գործընկերության և «20 թիրախային արդյունք 2020թ. համար» փաստաթղթի համատեքստում մեր համատեղ ձեռքբերումներն ընդգծելու համար: Հիմնվելով վերոնշյալի վրա՝ ԵՄ-ն կձեռնարկի բարեփոխումներ, որոնք ուղղված կլինեն փոքր և միջին ձեռնարկատիրության համար նպաստավոր գործարար միջավայրի ապահովմանն ու երիտասարդների համար ուսման, աշխատանքի, հասարակությունում ամբողջական մասնակցության համար լրացուցիչ հնարավորությունների ստեղծմանը»:

Այս միջոցառումները հարթակ կծառայեն ավելի ուժեղ տնտեսությունների ու հասարակությունների խթանման ուղիների վերաբերյալ քննարկումների համար՝ քաղաքացիների բարեկեցությանն ու կենսամակարդակի բարձրացմանը նպաստելու և, այդպիսով, տարածաշրջանային կայունությունն ամրապնդելու նպատակով: Պանելային քննարկումների առանցքում կլինեն ՓՄՁ-ների խթանման, արտասահմանյան ուղղակի ներդրումների ներգրավման, գործընկեր երկրներում աշխատատեղերի ստեղծման ու կայունացման, ինչպես նաև շուկայի պահանջներին համապատասխան հմտությունների զարգացման հարցերը:

Նշված երկու միջոցառումները տեղի են ունենում Արևելյան գործընկերության 10-ամյակի նախօրեին, որը նշվելու է հաջորդ տարում, և համախմբել են գրեթե 500 մասնակիցների, այդ թվում` կառավարությունների, ԵՄ կառույցների, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների, Եվրախորհրդարանի անդամների, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների՝ ուղեղային կենտրոնների, քաղաքացիական հասարակության, գործարար շրջանակների, երիտասարդության և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների:

Նախապատմություն

2009 թվականին մեկնարկելով որպես համատեղ քաղաքական նախաձեռնություն՝ Արևելյան գործընկերությունը (ԱլԳ) նպատակ ունի խորացնել և ամրապնդել հարաբերությունները Եվրոպական միության (ԵՄ), նրա անդամ պետությունների ու իր վեց արևելյան հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի միջև: Այս շրջանակներում բոլոր գործընկերները համաձայնության են եկել շոշափելի օգուտներ ապահովել իրենց քաղաքացիների առօրյա կյանքում` կենտրոնանալով «20 թիրախային արդյունք 2020թ. համար» փաստաթղթի իրագործման վրա:

Եվրոպական միությունն իր «EU4Business» («ԵՄ-ն բիզնեսի համար») նախաձեռնության շրջանակներում բոլոր վեց գործընկեր երկրների փոքր բիզնեսների համար առաջարկում է ֆինանսների հասանելիության հնարավորություններ, նոր շուկաներ մուտք գործելու աջակցություն և փորձագիտական խորհրդատվություն: 2009 թվականից ի վեր, ԵՄ-ն իրականացրել է 348 մլն եվրոյի ներդրում` աջակցելով 70 հազար ձեռնարկությունների, խթանելով 1,96 մլրդ եվրոյի չափով վարկերի տրամադրմանը՝ տարբեր ընկերությունների և ստեղծելով 28,000 նոր աշխատատեղ:

Երիտասարդական հեռանկարների բարելավումն Արևելյան գործընկերության շրջանակներում Եվրոպական միության համագործակցության առանցքում է: Եվրոպական միությունը շուրջ 23,000 մարդու աջակցել է զարգացնել իրենց առաջնորդական և ձեռնարկատիրական հմտությունները, «Էրազմուս Պլյուս» ծրագրի շրջանակներում ավելի քան 80,000 երիտասարդների, երիտասարդական ոլորտի աշխատողների, ուսանողների և դասախոսների հնարավորություն է ընձեռել օգտվել փոխանակման հնարավորություններից, ինչպես նաև գործարկել է Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցը

Լրացուցիչ տեղեկատվություն

Արևելյան գործընկերություն. «20 թիրախային արդյունք 2020թ. համար»

ԵՄ աջակցությունը Արևելյան գործընկերության տարածաշրջանի բիզնեսներին

ԵՄ աջակցությունը Արևելյան գործընկերության տարածաշրջանի երիտասարդներին

 

Languages:
Խմբագրական բաժիններ: