Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

«Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել» Աջակցություն Լիբանանում և Հայաստանում միգրանտների ու ապաստան հայցողների մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև սիրիահայ փախստականների` Լիբանանից Հայաստան անվտանգ տեղափոխմանը

20/11/2018 - 12:52
Migration and Border Management

Եռամյա ծրագրի նպատակն է` նպաստել միգրանտների (այդ թվում` ապաստան հայցողների և փախստականների) մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքականության բարելավմանը և իրականացման վերահսկմանը Լիբանանում և Հայաստանում, ինչպես նաև խթանել միգրանտների (այդ թվում`ապաստան հայցողների, փախստականների)՝ սեփական իրավունքներին հասնելու նպատակով կարողությունների զարգացումը՝ իրավաբանական խորհրդատվության, լեզվի դասընթացների, մասնագիտական և բիզնես դասընթացների, սկսնակ կազմակերպությունների կարողությունների զարգացման նպատակով դասընթացների և դրամաշնորհների, «թեժ գիծ» տեղեկատվական ծառայության, սիրիահայ երիտասարդների համար դասընթացների միջոցով:

Հալածանքներից, պատերազմից և աղքատությունից փախչող մարդկանց թիվը շարունակում է աճել. նրանցից շատերը մահանում են տեղափոխման ժամանակ, մինչդեռ նրանք, ովքեր փրկվում են, բախվում են սոցիալ-տնտեսական մարգինալացման և անհավասարության անհաղթահարելի խնդիրների: Նրանցից շատերը օրենքով պաշտպանված չեն և չեն ստանում մարդասիրական օգնություն: Ուստի կարևոր է աջակցություն և պաշտպանություն ապահովել այդ խոցելի մարդկանց շահագործումն ու նրանց հանդեպ չարաշահումները կանխելու նպատակով: Ծրագիրը նպաստում է այդ նպատակին` պաշտպանելով, հարգելով և խթանելով մասնավորապես մարգինալացված և անապահով ապաստան հայցողների, փախստականների և միգրանտների մարդու իրավունքները Հայաստանում և Լիբանանում: Մարդու իրավունքների վրա հիմնված գործելակերպով ծրագիրը կնպաստի գլոբալ միգրացիայի նվազեցմանը և փախստականների ճգնաժամային խնդիրների լուծմանը: Ծրագիրը համակարգվում է Կարիտաս Ավստրիայի և իրականացվում է Հայկական Կարիտասի և Կարիտաս Լիբանանի կողմից: Կազմակերպությունների երկարատև արդյունավետ համագործակցության արդյունքում ստեղծվել է միջազգային կոնսորցիում` փախստականների և միգրանտների խնդիրների լուծմանն աջակցելու և Լիբանանում ու Սիրիայում ապրող սիրիահայերի՝ Հայաստան տեղափոխմանը աջակցելու նպատակով:

Գործողությունների ամփոփ նկարագիր

Եռամյա ծրագրի նպատակն է` նպաստել միգրանտների (այդ թվում` ապաստան հայցողների և փախստականների) մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքականության բարելավմանը և իրականացման վերահսկմանը Լիբանանում և Հայաստանում, ինչպես նաև խթանել միգրանտների (այդ թվում`ապաստան հայցողների, փախստականների)՝ սեփական իրավունքներին հասնելու նպատակով կարողությունների զարգացումը՝ իրավաբանական խորհրդատվության, լեզվի դասընթացների, մասնագիտական և բիզնես դասընթացների, սկսնակ կազմակերպությունների կարողությունների զարգացման նպատակով դասընթացների և դրամաշնորհների, «թեժ գիծ» տեղեկատվական ծառայության, սիրիահայ երիտասարդների համար դասընթացների միջոցով: Ծրագրի տարբեր գործողությունների շրջանակներում աջակցություն կստանա 600 խոցելի փախստական ընտանիք, և 2 սկսնակ կազմակերպություն կստանա 20.000-ական եվրո դրամաշնորհ:

Ծրագրի կարգախոսն է. ճանաչելով, պաշտպանելով և իրագործելով մարդու իրավունքները՝ բարձր պահել միգրանտների և փախստականների արժանապատվությունը:

 

Տևողությունը՝

01.01.2017 - 31.12.2019թթ.

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝

1.052.000  եվրո

ԵՄ ներդրումը՝

1 000 000 եվրո      

Վայրը՝

 ՀՀ ողջ տարածք, Լիբանան

Իրականացնող գործընկերներ՝        

Հայկական Կարիտաս, Կարիտաս Ավստրիա և Կարիտաս Լիբանան

Languages:
Խմբագրական բաժիններ: