Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Դիտորդական կարողությունների զարգացում և Հայաստանի Հանրապետությունում ԱԺ ընտրությունների օրինավորության խթանում

20/11/2018 - 12:30
Rule of Law

Եվրոպական միության (ԵՄ), Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED), ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության / Ժողովրդավարության ազգային ինստիտուտի (NDI) և Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ֆինանսական աջակցությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն (ԹԻՀԿ) իրականացնելու է ընտրական ծրագիր` Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) hետ համատեղ:

Եվրոպական միության (ԵՄ), Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED), ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության / Ժողովրդավարության ազգային ինստիտուտի (NDI) և Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ֆինանսական աջակցությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն (ԹԻՀԿ) իրականացնելու է ընտրական ծրագիր` Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) hետ համատեղ:

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում ընտրությունների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին և մարդու հիմնարար իրավունքների մասով ստանձնած պարտավորություններին: Սա ենթադրում է պրոֆեսիոնալ թիմի աշխատանք, որը կվերապատրաստվի իրականացնելու դիտորդություն միջազգային փորձի և առաջադեմ մեթոդաբանությունների հիման վրա, այդ թվում՝ ընտրանքային դիտորդության մեթոդով՝ ներգրավելով ընտրությունների դիտարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիների:

Ծրագիրը կխթանի համագործակցությունը իրականացնող գործընկերների միջև, ինչը կնպաստի ինչպես ԹԻՀԿ-ում, այնպես էլ ԹԻՀԿ-ի հետ աշխատող փորձագետների կարողությունների աճին և տեղական դիտորդների մասնագիտական զարգացմանը:

Գործողությունների ամփոփ նկարագիր

Ծրագիրը կաջակցի 2018 թ. դեկտեմբերի խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը՝ հսկելով ընտրական հանձնաժողովների գործունեությունը, ոստիկանության աշխատանքը, վարչական ռեսուրսի օգտագործման դեպքերը, քարոզչությունը, կուսակցությունների և թեկնածուների ֆինանսավորումը, քաղաքական կուսակցությունների և այլ դերակատարների գործունեությունը նախընտրական քարոզարշավից առաջ և դրա ընթացքում, քվեարկության օրը և հետընտրական շրջանում:

Ծրագիրը նախատեսում է ներգրավել առնվազն 36 երկարաժամկետ դիտորդ` ընտրությունների նախընտրական և հետընտրական փուլերը 38 ընտրական հանձնաժողովների տարածքներում և 600 կարճաժամկետ դիտորդ՝ քվեարկության օրվա գործընթացները Երևանի և 10 մարզերի 300 ընտրատեղամասերում դիտարկելու համար: Այս թիմերին կաջակցեն մոտ 70 շրջիկ դիտորդ, և ևս 38 դիտորդ կաշխատեն տարածքային հանձնաժողովներում:

Ընտրությունների դիտարկման արդյունքները կհրապարակվեն ընտրական գործընթացի տարբեր փուլերում՝ նպատակ ունենալով Հայաստանի քաղաքացիների շրջանում ձևավորել լիարժեք ընկալում ընտրական գործընթացի, դրա բարելավումների և դեռևս առկա թերությունների վերաբերյալ: Ընտրությունների դիտարկման արդյունքները կօգտագործվեն քաղաքականության առաջարկներ մշակելու և երկրի ընտրական համակարգում հետագա բարեփոխումներին աջակցելու նպատակով:

Ծրագիրը ներառում է կարողությունների զարգացման բաղադրիչ՝  Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող գործընկերների, մասնավորապես՝ ENEMO-ի ներգրավմամբ, ինչպես նաև փորձագետների այցեր Եվրոպայի և Եվրոպական հարևանության երկրներ՝ ընտրությունների վերաբերյալ հայաստանյան փորձը ներկայացնելու համար: Եվրոպական միության աջակցությամբ մարզերից յուրաքանչյուրում տեղի կունենան ծրագրի արդյունավետության և մասնակցային գնահատման քննարկումներ հարյուրավոր քաղաքացիների մասնակցությամբ, ովքեր պատրաստակամ են ներդնելու իրենց ժամանակն ու հմտությունները ընտրությունների դիտորդության նպատակով: Դիտորդական թիմերի կողմից կկիրառվեն նոր և կատարելագործված ընթացակարգեր և մեթոդներ տեղական ընտրությունների դիտարկման նպատակով:

 

Տևողություն՝     01/11/2018 – 31/12/2019 (14 ամիս)

Ծրագրի ընդհանուր բյուջե՝ 399,906.00 եվրո

ԵՄ ներդրումը՝ 219,851.50 եվրո

Վայրը՝   Հայաստանի Հանրապետություն (Երևան և 10 մարզեր)

Իրականացնող գործընկերներ՝   ԹԻՀԿ, ENEMO

Languages:
Խմբագրական բաժիններ: