Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Մշակութային ժառանգությունը Հայաստանում.Մարտահրավերներն ու պարտականությունները համաժողովը կառուցում է նոր կամուրջներ անցյալի և ապագայի միջև

Երևան, 15/10/2018 - 13:00, UNIQUE ID: 181015_4
Press releases

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է Ձեզ Մշակութային ժառանգությունը Հայաստանում. Մարտահրավերներն ու Պարտականությունները խորագրով համաժողովին՝ կարևորելու Մշակութային ժառանգության եվրոպական տարին (ՄԺԵՏ 2018), որը տեղի կունենա Shaula International ՍՊԸ-ի կողմից կազմակերպված Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում (ICEA 2018): Համաժողովը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 16-17-ը Կոնգրես հյուրանոցում (հասցե՝ Իտալիայի 5, Երևան): Մուտքն ազատ է լրագրողների համար:

Ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանում Եվրոպական միության դեսպան Ն.Գ. պարոն Պյոտր Սվիտալսկին, ՀՀ Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը և Shaula International ընկերության գործադիր տնօրեն Ֆաբիո Լենցին: Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչներ, միջազգային հանրության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ինչպես նաև մասնագիտացված քոլեջների և բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսներն ու ուսանողները նույնպես հրավիրվում են համաժողովին:

Համաժողովից առաջ տեղի կունենա Ն.Գ. դեսպան Պյոտր Սվիտալսկու  ճեպազրույցը՝ ս.թ. հոկտեմբերի 16-ին, ժամը` 09:45-ին Կոնգրես հյուրանոցում:  ԶԼՄ ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք գրանցվել նախապես՝ ժամը 9:35-ին:

Համաժողովի շրջանակներում Եվրամիության կողմից կընդգծվի մշակութային ժառանգության կարևորությունը, մասնավորապես դրա պահպանությունը, վերականգնումն ու խթանումը՝ որպես տուրիզմի խթանման ինչպես նաև  տնտեսական զարգացման համար կարևոր նախադրյալ: Միաժամանակ համաժողովը նվիրված է «2018 թվականը՝ Մշակութային ժառանգության Եվրոպական տարի» նախաձեռնությանը: Վերջինս եզակի հնարավորություն է արժևորելու մշակութային ժառանգության դերը, որը կնպաստի պատմության և ինքնության ներկայացմանն ու տարածմանը: Մշակութային ժառանգության Եվրոպական տարվա նպատակն է ավելի շատ մարդկանց հաղորդակից դարձնել Եվրոպայի մշակութային ժառանգությանը և ամրապնդել մեկ ընդհանուր եվրոպական տարածքին պատկանելու գաղափարը: Այս տարվա՝ Մշակութային ժառանգության Եվրոպական տարվա կարգախոսն է՝ Մեր Ժառանգությունը. Ուր խաչվում են անցյալն ու ապագան:

Համաժողովի շրջանակներում անդրաձարձ կկատարվի մշակութային ժառանգության իմացությանն ու վերարժևորմանըը, դրա պահպանումանն ու խթանմանը, ինչպես նաև կընդգծվի պատմական հուշարձանների վերանայումն ու մշակութային ժառանգության համար խոստումնալից նոր գործընկերության ապահովումը:

Համաժողովի բանախոսները՝ Բոկկոնի համալսարանի Մենեջմենթի դպրոցի Մարքեթինգի ամբիոնի պրոֆեսոր պարոն Անդրեա Ռուրալեն և Պիերջիակոմո Միոնը (Բոկկոնիի Կառավարման դպրոց) Անաիս Սանսոնեթթիի, Գայանե Կազնատիի, Տիգրան Գալստյանի, Ռուբեն Արևշատյանի, Արմեն Աբրոյանի և Նորա Միրզոյանի հետ կանդրադառնան վերը նշված թեմաներին, ինչպես նաև կքննարկեն քաղաքականության զարգացումներն ու հետագա մարտահրավերները:

 

Խնդրում ենք պատասխան նամակով հաստատել Ձեր մասնակցությունը կամ կապ հաստատել Անահիտ Ազատյանի հետ՝ հեռ. +374 10 546494, Էլ փոստ՝ Anahit.azatyan@eeas.europa.eu

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել Վարդուհի Սարգսյանի հետ՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակություն, Մշակույթի առանցքային հարցեր՝ հեռ. + 374 10 546494, էլ. Փոստ՝ Varduhi.Sargsyan@eeas.europa.eu

 

Խմբագրական բաժիններ: