Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Եվրոպական միության մշակույթի ազգային ինստիտուտների՝ «ՅՈՒՆԻՔ Հայաստան» կլաստերի մեկնարկ

Հայաստան, 05/10/2018 - 07:16, UNIQUE ID: 181005_1
Press releases

Հոկտեմբերի 2-ին Բյուրականի Գեղարվեստի ակադեմիայում տեղի ունեցավ Եվրոպական միության մշակույթի ազգային ինստիտուտների (ՅՈՒՆԻՔ) հայաստանյան կլաստերի շնորհանդեսը: Եվրոպայի և աշխարհի ժողովուրդների միջև մշակույթի միջոցով վստահության և փոխըմռնման հաստատում նշանաբանի ներքո անցկացված միջոցառումը մեկ հարկի տակ էր բերել Եվրամիության անդամ պետությունների դեսպանների, տեղական և եվրոպական մշակութային, կրթական հաստատությունների ներկայացուցիչների, ովքեր հանձն առան մեկտեղել ջանքերը եվրոպական և հայկական մշակույթների միջև երկխոսությունն առավել համակարգված կազմակերպելու հարցում:

Հոկտեմբերի 2-ին Բյուրականի Գեղարվեստի  ակադեմիայում տեղի ունեցավ Եվրոպական միության մշակույթի ազգային ինստիտուտների (ՅՈՒՆԻՔ) հայաստանյան կլաստերի շնորհանդեսը: Եվրոպայի և աշխարհի ժողովուրդների միջև մշակույթի միջոցով վստահության և  փոխըմռնման հաստատում նշանաբանի ներքո անցկացված միջոցառումը մեկ հարկի տակ էր բերել Եվրամիության անդամ պետությունների դեսպանների, տեղական և եվրոպական մշակութային, կրթական հաստատությունների ներկայացուցիչների, ովքեր հանձն առան մեկտեղել  ջանքերը եվրոպական և հայկական մշակույթների միջև երկխոսությունն առավել համակարգված կազմակերպելու հարցում:

Միջոցառմանը բացման ելույթով հանդես եկավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով խորհրդանշական համարեց ՅՈՒՆԻՔ կլաստերի մեկնարկը Մշակութային ժառանգության եվրոպական տարվա ընթացքում:

«Եվրամիության անդամ պետությունների մշակույթի ազգային ինստիտուտների հայաստանյան կլաստերի ստեղծումը շատ կարևոր նախաձեռնություն է, որը կօգնի միավորելու մեր ջանքերը։ Ջանքերի մեկտեղում ասելով, ի նկատի ունեմ ոչ միայն այն, որ մենք առավել ակտիվ կկարողանանք հանրահռչակել եվրոպական մշակութային ինքնությունը Հայաստանում, այլ կկարողանանք այս մշակութային հարաբերություններն օգտագործել ընդլայնելու մեր երկրների միջև համագործակցության շրջանակներն ու հնարավորությունները»,- հայտարարեց դեսպան Սվիտալսկի:

Միջոցառման շրջանակում  հայաստանյան կլաստերի հինադիր անդամների ՝ Բրիտանական խորհրդի, Գոթեի անվան ինստիտուտի, §Դանթե Ալիգիերի¦ ասոցիացիայի երևանյան կոմիտեի, Հայաստանում Ֆրանսիայի, Շվեդիայի, Չեխիայի, Լեհաստանի և Բուլղարիայի դեսպանատների կողմից ստորագրվեց ՅՈՒՆԻՔ կանոնադրությունը:

2018-19թվականներին կլաստերի նախագահությունը ստանձեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը, որն ամրագրվեց ՅՈՒՆԻՔ հայաստանյան կլաստերի և ԵՄ պատվիրակության միջև Փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ:  

ՅՈՒՆԻՔ Հայաստանի նախագահ, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը նշեց, որ կլաստերն ունի բավականին հավակնոտ օրակարգ, որը կփորձի առաջիկա ժամանակահատվածի համար թիրախավորել երեք հիմնական ուղղություն:

«Առաջին ուղղությունն այն է, որ մենք ներմուծենք Եվրամիության լավագույն փորձառությունը, աշխատակարգերը և փորձագիտական գիտելիքներն՝ ի աջակցություն Հայաստանի կառավարության մշակութային ոլորտի պատասխանատուների և հաստատությունների: Երկրորդ առաջնահերթությունը մշակութային բազմազանության խթանումն է: Երրորդ առաջնահերթությունը Հայաստանում ստեղծարար ոլորտի նախաձեռնությունների քաջալերման միջոցով ոլորտի ամրապնդումն ու հզորացումն է», - նշեց Արևիկ Սարիբեկյանը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ կարևոր է, որպեսզի Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները զարգանան՝ միտված լինելով դեպի մշակույթը:  «Հայաստանը մաս է կազմում եվրոպական մեծ ընտանիքին, և հայերը Եվրոպական մշակութային դրսևորումների նկատմամբ մեծ ընկալողականություն ցուցաբերող ազգ է», - հավելեց դեսպանը:  

Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան հիշատակեց բուղարացիների և հայերի միջև բազմաթիվ ընդհանությունները. «ՅՈՒՆԻՔ հայաստանյան կլաստերի հիմնադրումը մեծ հնարավորություններ է ընձեռում մշակույթի ոլորտում գործակցության համար, քանի որ Հայաստանում բարենպաստ և բեղմնավոր աշխատանքի հիմքեր կան», - նշեց դեսպանը:

«Մշակույթն այն է՝ ինչ ենք մենք. այն մեր լինելիության և ինքնության չափման միավորն է», - ավելացրեց Հայաստանում  Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, կարևորելով նախաձեռնությանը իր երկրի նմասնակցությունը:

Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց, որ կարևոր է հանրությանը հղել այն ուղերձը, որ կա եվրոպական մշակույթ, բայց այդ եվրոպական մշակույթը բազմազան է։ “Կարծում եմ, Եվրամիության հմայքը հենց դա է, որ կան առանձին անդամ պետություններ, որոնք ինքնուրույն են, սակայն բոլորը միասին Եվրոպական միության հովանու ներքո են»,- ասաց դեսպանը, հիշատակելով առաջիկա միջոցառումների մասին, դրանց թվում Եվրոպական ֆիլմերի փառատոնի անցկացումը:

«Շատ ակտիվ է մեր համագործակցությունը հատկապես Եվրամիության հովանու ներքո հաշվի առնելով նաև այն, որ առաջիկայում ունենալու ենք եվրոպական ֆիլմերի փառատոնը: Այս տարի առանձնահատուկ է նաև Հայաստանում Եվրոպական մշակութային ժառանգության օրերի անցկացման համատեքստում», - նշեց դեսպանը:

«Ստորագրման արարողությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ ԵՄ Անդամ պետություններն առավել ակտիվ են դառնում  մշակույթի ոլորտում և որ մենք աշխատում ենք ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլև միասնական», -  նշեց Հայաստանում Չեիայի դեսպան Պետր Միկիսկան:

 

ՅՈՒՆԻՔ-ը Եվրամիության ազգային մշակութային կազմակերպությունների գլոբալ ցանց է, որը միավորում է Եվրամիության անդամ 28 երկրների մշակույթի ոլորտում գործող 36 հաստատություն։ Հիմնադրվելով 2006 թ.-ին, ՅՈՒՆԻՔԻ նպատակն է համատեղել ջանքերը ներկայացնելու մշակույթի ոլորտում եվրոպական լավագույն փորձը, խթանելու մշակույթների միջև բազմազանության և փոխըբռնման գաղափարները:

Languages:
Խմբագրական բաժիններ: