Sorry, you need to enable JavaScript to visit this website.
THIS CONTENT HAS BEEN ARCHIVED

Եվրոպական միություն-Հայաստան Գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով անդրանիկ նիստը՝ Երևանում

24.09.2018
Teaser

Սեպտեմբերի 25-ին Երևանում կկայանա Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական միություն առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի առաջին նիստը:
ՀՀ - ԵՄ առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի համանախագահներն են. հայկական կողմից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե ԱԴԱՄՅԱՆԸ, եվրոպական կողմից` Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության բաժանմունքի վարիչ Պետրոս ՍՈՒՐՄԵԼԻՍԸ:

Text

Սեպտեմբերի 25-ին Երևանում կկայանա Եվրոպական միություն - Հայաստանի Հանրապետություն գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով առաջին նիստը:

ԵՄ-ՀՀ առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի համանախագահներն են. հայկական կողմից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե ԱԴԱՄՅԱՆԸ, Եվրամիության կողմից` Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի պետ Պետրոս ՍՈՒՐՄԵԼԻՍԸ:

Նիստին կմասնակցի և ողջույնի խոսքով հանդես կգա Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր ՍՎԻՏԱԼՍԿԻՆ։ Համանախագահները կներկայացնեն առևտրի և ներդրումների ոլորտում վերջին ժամանակաշրջանի միտումները:

Նիստի ընթացքում կողմերը կքննարկեն հարցեր, որոնք ներառված են ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) առևտրի և առևտրին առնչվող հարցերի վերնագրի ներքո: Մասնավորապես`   ապրանքների և ծառայությունների առևտուր, մաքսային ոլորտ, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ, մտավոր սեփականության իրավունքներ, մրցակցություն և պետական գնումներ: Կողմերը կքննարկեն ՀԸԳՀ առևտրին առնչվող գլուխների իրականացման միջոցառումները (ճանապարհային քարտեզներ):

Օրակարգում ներառված են նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի դիտանցմանը վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Լրացուցիչ տեղեկատվություն

2017թ. նոյեմբերի 24-ին Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև կնքվեց «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը (Համաձայնագիր), որի հիմնական դրույթները պայմանական ուժի մեջ են մտել 2018 թ. հունիսի 1-ից։

Համաձայնագրի 363-րդ հոդվածի համաձայն, ստեղծվել է Գործընկերության կոմիտե։ Գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով նիստերը տեղի են ունենում  առնվազն տարին մեկ անգամ:

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության

Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչություն
Հեռախոս (+374 11) 597 177

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հեռ․՝ (+374 11)  597 210, (+374 11) 597 212

e-mail:press@mineconomy.am, www.mineconomy.am

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության մամուլի և տեղեկատվության պատասխանատու Անահիտ Ազատյան

Հեռ․՝ (+374) 91 20 23 87 

Կարգ
Press releases
Տեղակայումը

Երևան

Editorial sections
Armenia