Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

34 մլն եվրո ներդրում Եվրոպական նորարարության խորհուրդ (ԵՆԽ) պիլոտային նախաձեռնության ներքո՝ աջակցելու նորարարական 14 ծրագրերի ավելի արագ ելքը դեպի շուկա

Bruxelles, 15/08/2018 - 13:47, UNIQUE ID: 180815_2
Press releases

Եվրոպական հանձնաժողովի  Եվրոպական նորարարության խորհուրդ (ԵՆԽ) պիլոտային նախաձեռնության ներքո աջակցություն  կտրամադրվի 14 բարձրակարգ ծրագրերի, որպեսզի նրանց նորարարական գաղափարներն ավելի արագ դուրս հանվեն դեպի շուկաներ: Ծրագրերից յուրաքանչյուրին կհատկացվի 2 մլն եվրո՝ Հորիզոն 2020 գործիքով ֆինասավորվող ԵՆԽ պիլոտային նախաձեռնության «Արագացված ֆինանսավորում  նորարարությանը» բաղադրիչի շրջանակներում:  Նշյալ 14 ծրագրերում ներգրավված են 59 գործընկերներ, այդ թվում` փոքր և միջին ձեռնարկություններ, արդյունաբերական գործընկերներ, համալսարաններ և ոչ առեւտրային կազմակերպություններ՝ 18 երկրներից: Վերոնշյալ ֆինանսավորման և բիզնեսի արագացման (ակսելերացիայի) լրացուցիչ աջակցության շնորհիվ  ծրագրերը կստանան ֆինանսավորում իրենց շուկայամետ նորարարական գործունեության համար:

Ընտրյալ ծրագրերի շարքում են՝ կրկնօգտագործման տեխնոլոգիա, որի միջոցով  հնարավոր կլինի հնամաշ անվադողերից ստանալ ռետին և որպես չմշակված կաուչուկի փոխարինող կիրառել արտադրական հոսքագծերում,  ատրի ֆիբրիլյացիա խրոնիկ ախտանիշի բուժման համակարգ, հետախուզական արհեստական գործիք, որը կբարելավի տեսանյութի որակը և կսահմանափակի վեբ-հոսքերի ինտերնետի տրաֆիկը, ինչպես նաև  բարձր ջերմաստիճանի պայմաններում արդյունաբերության մեջ կիրառելի Stirling - շարժիչով ջերմային պոմպեր:

«Արագացված ֆինանսավորում նորարարությանը» բաղադրիչը, որի թիրախն են նոր շուկաներ ստեղծող արմատապես նոր և նորարարության ամենաթարմ բացահայտում հանդիսացող  ապրանքներ, ծառայություններ, գործընթացներ և բիզնես մոդելներ, կազմում է  Եվրոպական նորարարության խորհուրդ պիլոտային նախաձեռնության առանցքային մասը: Նախաձեռնությունն առաջարկում է մինչև 3 միլիոն եվրո ֆինանսավորում այնպիսի կոնսորցիումների, որոնք  բաղկացած են 3-ից 5 գործընկեր անձերից, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկություններից (ՓՄՁ), արդյունաբերական մասնակիցներից, հետազոտական ​​կենտրոններից, համալսարաններից, կլաստերային կազմակերպություններից, արդյունաբերական ասոցիացիաներից, ինկուբատորներից, ներդրողներից և պետական ​​հատվածից: Ծրագիրը նախատեսված է համեմատաբար հասուն, բացահայտում հանդիսացող և շուկային մոտ տեխնոլոգիաների, կոնցեպտների և բիզնես մոդելների համար: Մասնակիցները հնարավորություն կունենան նաև օգտվելու բիզնեսի վարման և արագացման (ակսելերացիայի) անվճար ծառայություններից:

«Արագացված ֆինանսավորում նորարարությանը» բաղադրիչով հայտերի ներկայացման համար սահմանված առաջին վերջնաժամկետի՝ 2018 թվականի մայիսի 31-ի դրությամբ  Եվրոպական հանձնաժողովը ստացել էր 2016 առաջարկ: Հաջորդ վերջնաժամկետը 2018 թվականի հոկտեմբերի 23-ն է:

Խմբագրական բաժիններ: