Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Պյոտր Սվիտալսկին ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին

03/08/2018 - 12:32
Կոնֆերանս, սեմինարԹեմատիկ միջոցառումներ

Հուլիսի 16-ին տեղի ունեցավ Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի մամուլի ասուլիսը:

Հուլիսի 16-ին տեղի ունեցավ Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի մամուլի ասուլիսը: Դեսպան Սվիտալսկին ներկայացրեց «Հանրային կարծիքի ուսումնասիրություն-2018. Հայաստան»-ի արդյունքները և անդրադարձավ ԵՄ-Հայաստան հարաբերություններին. «ԵՄ-ն Արևելյան հարևանության երկրներում անցկացնում է հասարակական կարծիքի ամենամյա ուսումնասիրություն: Հայաստանին վերաբերող հատվածի արդյունքները շատ գոհացուցիչ են: ԵՄ-ն ողջունում է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և պատրաստ է աջակցել կառավարության նախաձեռնած բարեփոխումներին: Մեր աջակցությունը կլինի կառուցողական և կօգնենք Հայաստանին, որպեսզի ցանկությունը հստակ գործողություն դառնա: Մենք բաց ենք լսելու կառավարության ակնկալիքները»:

Կարդալ ավելին՝ http://eunewsletter.am/?p=47416042

 

16/07/2018


Yerevan

Yerevan
Հայաստան