THIS CONTENT HAS BEEN ARCHIVED

Գյուղական զբոսաշրջության փառատոն Ուրցաձորում

31.07.2018
Teaser

Հուլիսի 14-ին Ուրցաձոր հյուրընկալել էր «Հաց ու կաց» գյուղական զբոսաշրջության փառատոնը զարգացնելու գյուղական զբոսաշրջությունը, համայնքների տնտեսությունները և գյուղաբնակների համար ստեղծել եկամտի լրացուցիչ աղբյուրներ: Հայաստանում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի և Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի հետ մասնակցեց փառատոնի բացման արարողությանը:

Main Image
Text

Դեսպան Սվիտալսկին ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց Ուրցաձոր համայնքին փառատոնը հյուրընկալելու համար. «ԵՄ-ն ուրախ է աջակցել նման ծրագրերին, քանի որ մենք ցանկանում ենք հայկական գյուղերին նոր էներգիա հաղորդել, որպեսզի նրանք կարողանան գրավել մարդկանց, ովքեր կվայելեն գյուղատնտեսական զբոսաշրջության գեղեցկությունը: ԵՄ-ն հանձնառու է ձեզ հետ աշխատել և շարունակել նման ծրագրերը: Ես ուզում եմ օգտագործել հնարավորությունն ու շնորհակալություն հայտնել ծրագրի հաջող իրականացման համար: Մենք շատ ուրախ ենք, որ կառավարությունն արժևորում է ծրագիրը. սա մեծ մոտիվացիա է մեզ համար շարունակելու մեր աշխատանքը Հայաստանում: Հույս ունեմ, որ մարդիկ հաճախ կայցելեն Հայաստանի այս գեղեցիկ անկյունը և կօգնեն Հայաստանի մարզերին զարգանալ»:

Կարդալ ավելին՝ http://eunewsletter.am/?p=47416031

Project category
Private Sector Development
Editorial sections
Armenia