Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Ֆեդերիկա Մոգերինին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Բրյուսել, 11/07/2018 - 20:21, UNIQUE ID: 180712_5
Press releases

Ֆեդերիկա Մոգերինին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Եվրոպական միության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ,  Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նոր Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք քննարկել են վերջին զարգացումները, ինչպես նաև կարևորել ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերությունների լավ առաջընթացը: Զրուցակիցները քննարկել են ՀՀ նոր կառավարության` բարեփոխումների իրականացման կայուն հանձնառությունը,  այդ թվում արդեն ձեռնարկված կոնկրետ գործողությունները:

ԵՄ Բարձր ներկայացուցիչ, եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆ. Մոգերինին հաստատել է Եվրոպական միության պատրաստակամությունը՝ աջակցելու բարեփոխումների իրականացմանն՝ այդ թվում տեխնիկական և ֆինանսական օժանդակության միջոցով, ինչպես նաև, որպես հատուկ կարևորության ոլորտներ՝ ընդգծել   պայքարն ընդդեմ կոռուպցիայի և դատաիրավական համակարգի բարեփոխումները: Բարձր ներկայացուցիչն ընդգծել է նաև ԵՄ պատրաստակամությունն աջկացելու հաջորդ ընտրությունների կազմակերպմանը և մշտադիտարկմանը,  որոնք  պետք է անցկացվեն ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ առաջարկություններին համահունչ:

Բարձր ներկայացուցիչ և փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին հաստատեց Եվրամիության և իր ամուր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս համատեքստում կարևոր է, որ կողմերը լիարժեք ներգրավվեն բանակցություններում՝ առանց նախապայմանների և Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

 

Խմբագրական բաժիններ: