Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Եվրոպական խորհրդարանի անդամները հավանություն են տալիս ԵՄ-Հայաստան գործընկերության համաձայնագրին

Բրյուսել, 04/07/2018 - 16:10, UNIQUE ID: 180704_11
Press releases

  • Հավանություն տալ ԵՄ-Հայաստան գործընկերության նոր համաձայնագրին
  • Հորդորել բարեփոխումների իրականացում Հայաստանում
  • Ողջունել իշխանության փոխանցման խախաղ բնույթը

Եվրոպական խորհրդարանի անդամները, չորեքշաբթի օրը,  հավանություն տվեցին «ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին», որն  ուղի կհարթի՝  խորացնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում:  

ԵՄ-Հայաստան նոր համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շուրջ բանակցությունները մեկնարկը տրվել էր 2015 թվականին. Բանակցություններն ամփոփվեցին 2017 թվականին: Հաջորդիվ, երկու կողմերը ստորագրեցին Համաձայնագիրը 2017 թ. նոյեմբերին:

Համաձայնագրի տեքստը նշում է, որ առկա են Հայաստանի եւ Եվրամիության միջեւ  քաղաքական երկխոսությունը խորացնելու,  տնտեսական համագործակցության շրջանակները ընդլայնելում, ինչպես նաև էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի, առեւտրի, կրթության եւ այլ ոլորտներում կապերը ավելի սերտացնելու նոր հնարավորություններ:

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հավանություն տվեցին Համաձանագրին՝ 573 կողմ, 50 դեմ, 45 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Ներպետական  բարեփոխումներ

Նոր գործընկերային համաձայնագիրը ԵՄ-Հայաստան համագործակցության առումով վերջնակետ  չէ, այլ ներքին բարեփոխումների և դրա իրականացման խթանման գործիք, ասվում է 598 կողմ, 52 դեմ  և 27 ձեռնպահ ձայներով ընդունված առանձին բանաձևի տեքստում: 

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Հայաստանին կոչ են անում զգալի առաջընթաց արձանագրել լրատվության դաշտի ազատության, ընտրությունների անցկացման, դատական համակարգի անկախության, կոռուպցիայի դեմ պայքարի, փողերի լվացման,  հարկերից խուսափելու և օլիգարխիկ վերահսկողության չարաշահումների վերացման ուղղությամբ: Այս կարևորագույն բարեփոխումների արդյունավետ իրականացումը կարող է բացել հետագա համագործակցության նոր հեռանկարներ, այդ թվում`մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության բացումը, ավելացրել են Եվրոպական խորհրդարանի պատգամավորները:

Առևտուր

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ափսոսանք են հայտնում,  որ համաձայնագիրը չի կարող ներառել սակագնային խոչընդոտների վերացումը՝ պայմանավորված  Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության փաստով:  Այդուհանդերձ, նրանք ընգծում են, որ դա չի խոչընդոտում, որպեսզի Եվրամիությունը լինի Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը և առաջին դոնորը, այդպիսով ցույց տալով, որ ԵՄ-ն չի ակնկալում, որպեսզի գործընկերները Եվրամիությանը շնորհեն ավելի խորը հարաբերությունների արտոնություն՝ երրորդ կողմերի հետ իրենց հարաբերությունների հաշվին:    

Միաժամանակ նրանք կոչ են անում Հանձնաժողովին ապահովել, որպեսզի Եվրամիության աջակցությունը Հայաստանին ուղղված չլինի այն ոլորտներին, որոնք կրել են ռուսական  պատժամիջոցների ազդեցությունը՝ Եվրամիությունում:

Իշխանության փոխանցման խաղաղ բնույթ

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ողջունում են Հայաստանի քաղաքացիներին վերջին շրջանում իշխանության փոխանցման խաղաղ բնույթը և ողջունում են իրավապահ մարմինների կողմից ցուցաբերված զսպվածությունը,  չնայած որոշ խաղաղ ցուցարարների անհիմն ձերբակալություններն առաջացնում են մտահոգություն: Նրանք շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին Հայաստանի նոր վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և ակնկալում ընդլայնել  համագործակցությունը:

Մեջբերում

«Եվրոպական խորհրդարանն այս ամփոփիչ քվեարկությամբ աջակցության ամուր ազդակ է հաղորդում ՀՀ քաղաքացիներին: ԵՄ-ն պատրաստ է աջակցել նոր կառավարության՝ բարեփոխումների ուղղությամբ ստանձնած հանձնառությունների կատարմանն ուղղված ջանքերին: Մենք նրանց հորդորում ենք շարունակել պայքարը կոռուպցիայի դեմ և ընտրական օրենսդրության բարեփոխումները՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և ԵԽ Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին համահունչ», նշեց  Հայաստանի գծով ԵԽ զեկուցող Լազլո Թոքեշը (ԵԺԿ Հունգարիա):

 

Հղումներ՝

Ընդունված տեքստերը հասանելի կլինեն հետևյալ հղումով  

Քննարկման տեսագրությունը  

ԵԽ ուսումնասիրություն ԵՄ հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ

Խմբագրական բաժիններ: