Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Պանելային քննարկում - «Հակակոռուպցիոն քաղաքականությունն ու միջոցները և ի՞նչն է դրված ռիսկի տակ: Վրաստանի փորձը. քաղված դասերը Հայաստանի համար» խորագրով

Երևան, 02/07/2018 - 16:30, UNIQUE ID: 180702_7
Press releases

2018թվ. հունիսի 29-ին Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպանությունը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ կազմակերպել էին պանելային քննարկում - «Հակակոռուպցիոն քաղաքականությունն ու միջոցները և ի՞նչն է դրված ռիսկի տակ: Վրաստանի փորձը. քաղված դասերը Հայաստանի համար» խորագրով: Միջոցառումը տեղի է ունեցել Երևանում, Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցում: Միջոցառումը իրականացվել է Եվրամիության Խորհրդում Բուլղարիայի նախագահության ներքո: Պանելային քբննարկումը վարում էր դեսպան Դավիթ Շահնազարյանը:

Կոռուպցիայի դեմ պայքարը մատնանշվել է որպես Հայաստանի նոր կառավարության ծրագրի առաջնահերթություններից մեկը և Հայաստանում ժողովրդավարական և բարգավաճ հասարակության կառուցմանը նպաստելու համար կարևոր նշանակություն ունեցող հարց: Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության ապահովումը հանդիսանում է ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում համագործակցության կարևոր ոլորտներից մեկը: Հաշվի առնելով խնդրի կրիտիկական կարևորությունը՝ միջոցառման հիմնական նպատակն էր համակարգված և արդյունավետ կերպով կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ ազատ և լայն կարծիքների փոխանակման հարթակի ստեղծումը, որը հնարավորություն կտար նաև ներգրավելու կառավարության, գիտակրթական և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

Միջոցառումը բացելու նպատակով ներածական դիտարկումներով հանդես են եկել Ն.Գ. Մարիա Պավլովան, Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը, տկն. Եկատերինա Դորոդնովան, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակությունը Գործերի ժամանակավոր հավատարմատարը և ՀՀ վարչապետի օգնական պրն. Արեն Մկրտչյանը:

Հայաստանի և Վրաստանի քննարմանը մասնակցող փորձագետների բավականին լայն շրջանակը փորձեց իր տեսակետներն ու մտքերը կիսել Հայաստանում կոռուպցիայի և կոռուպցիոն գործողությունների բարդ բնույթի վերաբերյալ, ընդգծվեց նաև այն հանգամանքը, որ այս երևույթի հիմնական պատճառներից, հնարավոր ուղիներից և միջոցներից մեկն էլ այն փաստն էր, որ տվյալ երևույթը Հայաստանի կառավարության քաղաքականության և միջոցառումների մի մասն էր հնդիսանում: Խնդիրը դիտարկվել է տարբեր տեսանկյուններից՝ ներառելով բոլոր կարևոր ոլորտները. տնտեսական, սոցիալական, քաղաքական, հանրային տիրույթոմ շրջանառվող տեղեկատվության և լրատվամիջոցների դերը: Մասնակից վրացի փորձագետները ներկայացրեցին Վրաստանում ստեղծված քաղաքականությունն ու մեխանիզմները, և ինչ դասեր կարող է Հայաստանը Վրաստանի փորձից: Հիմնական ելույթները ուղեկցվում էին հաջորդիվ ինտերակտիվ և իմաստալից քննարկումներով գիտակրթական ոլորտի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Միջոցառումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել դիվանագիտական կորպուսի, տարբեր կառույցների և այլ շահագրգռված կողմերի մոտ Հայաստանի ներկայիս քաղաքական համատեքստում թեմայի արդիական և հուժկու կարևորության պատճառով:

Խմբագրական բաժիններ: