Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Եվրախորհրդարանի պատգամավորների բարձրաստիճան պատվիրակությունը կայցելի Հայաստան

Բրյուսել, 15/06/2018 - 13:43, UNIQUE ID: 180615_8
Press releases

2018 թվականի հունիսի 18-ին Հայաստան կժամանի ԵԽ ինը պատգամավորների պատվիրակությունը, որը կգնահատի Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների ներկա փուլը և բարեփոխումներին ուղղված ջանքերը՝ նոր համաձայնագրին համաձայնության քվեին ընդառաջ

Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորությամբ (ԵԺԿ, Գերմանիա) Եվրոպական խորհրդարանի ինը պատգամավորների պատվիրակությունը հանդիպում կունենա  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի,   ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ՀՀ նախարարների, ՀՀ ԱԺ պատգամավորների, քաղհասարակության  ներկայացուցիչների հետ:

​Եվրախորհրդարանի ներկայացուցիչները գնահատական կտան  Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակին, ինչպես նաև կգնահատեն ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկա մակարդակը և  հայտարարված բարեփոխումները՝ վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական ցնցումների համատեքստում, որի արդյունքում երկրում տեղի է ունեցել իշխանափոխություն:

ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները 2018 թվականի մայիսի 16-ին ողջունեցին Հայաստանի քաղաքացիներին՝ վերջերս տեղի ունեցած իշխանափոխության խաղաղ բնույթի կապակցությամբ և ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն տվեցին «Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության  համաձայնագրին», որը կբացի տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու նոր հնարավորություններ: Եվրախորհրդարանի ամփոփիչ քվեարկությունը տեղի կունենա 2018 թվականի հուլիսին Ստրասբուրգում:

«Այս պահը հատկանշական է Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման և ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման տեսանկյունիցՀայաստանի քաղաքացիները բարձր  ակնկալիքներ ունենՆրանք ցանկանում են ականատես լինել առանցքային բարեփոխումների իրականացմանըԵվրախորհրդարանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին եւ քաղաքացիների ձգտմանըայդ պատճառով էլ մենք պատրաստվում ենք հանդիպել Հայաստանի ղեկավարության եւ քաղաքացիական հասարակության հետնախքան ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի վերաբերյալ ամփոփիչ քվեարկությունը» այցի նախօրեին նշեց պարոն Մքալիսթերը:

Պարոն Մքալլիսթերի հետ միասին՝ ԵԽ պատվիրակության կազմում կլինեն ևս ութ պատգամավոր. «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Ռեբեկա Հարմսը (Կանաչներ, Գերմանիա), Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Սաջադ Քարիմը (Եվրոպական պահպանողականներ և ռեֆորմիստներ, Միացյալ Թագավորություն), ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Հայաստանի գծով զեկուցող Լազլո Թոքեշը (ԵԺԿ, Հունգարիա), Ժելյանա Զովկոն (ԵԺԿ, Խորվաթիա), Նինա Գիլը (Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ ալյանս, Միացյալ թագավորություն), Բորիս Զալան  (Սոցիալիստներ և դեմոկրատներ, Սլովակիա), Տիկին Էլենի Թեոխարուսը  (Սոցիալիստներ և դեմոկրատներ, Կիպրոս), Պրն Պետրաս Աուշտրեվիչուսը(Եվրոպայի Լիբերալների եւ Դեմոկրատների Դաշինք, Լիտվա):

Մամուլի ասուլիս

ԵԽ պատվիրակության ղեկավար պրն. Մքալիսթերի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի մամլո ասուլիսը տեղի կունենա ս.թ հունիսի 18-ինժամը 18:15-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Էրատո» սրահում:

Ասուլիսի ընթացքում կապահովվի  անգլերեն հայերեն թարգմանություն:

 

Languages:
Խմբագրական բաժիններ: