Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Հայաստանը միացել է «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ» ակցիային

Yerevan, 15/06/2018 - 07:10, UNIQUE ID: 180615_1
Press releases

Հայաստանը միացել է «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ» ակցիային

Էներգախնայողությունը հանդիսանում է  ԵՄ-Հայաստան համագործակցության չորս  գերակա ուղղություններից մեկը՝ մինչև 2020 թվականը և հետո: Շարժառիթը պարզ է. Էներգախնայողությունը հանդիսանում է Փարիզի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների ընդհանուր տեսլականի կարևոր մասը,  այն միաժամանակ ապահովում է տնտեսական զարգացումը խթանող ամուր հիմք եւ, ի վերջո, առանցքային նշանակություն ունի էներգետիկ անվտանգության  և քաղաքացիների վճարումները հսկողության տակ պահելու տեսանկյունից։ ԵՄ-ն հանդիսանում է Հայաստանի խոշորագուն դոնորը, իսկ էներգախնայողությունը կազմում է նոր «ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» եւ «Գործընկերության առաջնահերթությունների» մաս: Ինչպես և նախկինում ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանում էներգախնայողության միջոցառումների իրականացմանը, այդ թվում` քաղաքապետերի Դաշնագրի  ստորագրող կողմ  հանդիսացող 21 քաղաքապետարաններին և 6000-ից ավելի տնային տնտեսություններին, որոնք օգտվում են ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերից:  Եվրոպական միության քաղաքական հանձնառությունն այս առաջնահերթության նկատմամբը արտացոլում է Արեւելյան գործընկերության երկրների ուղղությամբ հատկացվող ԵՄ աջակցությամբ. այսպիսով, դեռևս 2014 թվականից՝ ԵՄ դրամավարկային քաղաքականության եւ ենթակառուցվածքների ներդրումների միջոցով  հատկացվել է շուրջ 200 մլն եվրո  էներգիայի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:  Հայաստանի պարագայում, իրականացվել են էներգախնայողության ապահովման ավելի քան 10 ծրագրեր 30 միլիոն եվրո ֆինանսավորմամբ, որը հասանելի է դարձել հազարավոր հայերի:

ԵՄ կայուն էներգիայի շաբաթը, որը տեղի ունեցավ հունիսի 4-ից 8-ը հանդիսանում է ամենամյա առաջատար միջոցառում: Այն միավորում է Եվրոպական կայուն էներգիայի ոլորտի քաղաքականության մշակման պատասխանատուներին, պետական իշխանության ներկայացուցիչներին, արդյունաբերական կազմակերպություններին, շահագրգիռ կողմերին, հասարակական կազմակերպություններին, գիտահետազոտական կազմակերպություններին:

Շաբաթվա ընթացքում իրականացվում են էներգետիկ քաղաքականությանը նվիրված քննարկումներ, ստեղծվում են կապեր հաստատելու հնարավորություններ եւ տարածվում է տեղեկատվություն կայուն էներգիայի շուկայի եւ գիտահետազոտությունների վերջին զարգացումների մասին: Այս տարի ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա թեման էր  «Առաջնորդելով անցումը դեպի մաքուր էներգիա»:

Անցող շաբաթ՝ ԵՄ-ն աջակցեց «ԵՄ-ն Հայաստանի կայուն էներգիայի համար»,   «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» և «Երեւանի էներգախնայողություն ծրագրերին: Մեկ շաբաթյա նախաձեռնությունն ուղղված էր ՀՀ քաղաքացիների, մասնավոր եւ պետական կառույցների, բիզնեսի ոլորտի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ երիտասարդների շրջանում վերականգնվող էներգիայի, էներգախնայողության, էներգետիկ անվտանգության, կայունության եւ բազմազանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաեւ հաստատեց  կայուն էներգիայի ոլորտում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող  մի շարք նոր նախաձեռնությունների մեկնարկը:

«էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» եւ «Հայաստանի Համայնքների միության» կողմից իրականացվող EU4Energy նախաձեռնության «ԵՄ-ն  Հայաստանի կայուն էներգիայի համար» (EU4ASEP)» ծրագրի շրջանակներում ս.թ. հունիսի 4-ին մեկնարկեց  Կայուն էներգիայի շաբաթը: Այն մեկնարկեց Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում կայուն էներգետիկ տեխնոլոգիաների եւ երիտասարդ մտավոր որոնումների եւ ֆլեշմոբների ցուցադրությամբ՝  գրավելով հարյուրավոր մարդկանց եւ տասնյակ հավանական հաճախորդների, որոնք առաջին անգամ ծանոթացան արևային էներգիայի կապալառուների հետ: Կայուն էներգիայի շաբաթը շարունակվեց հունիսի 5-ին Արթիկում, որտեղ ավելի քան 100 տեղական երիտասարդներ հանդես եկան համերգային ծրագրերով, մասնակցեցին արեգակնային էներգիայի թեմայով արվեստի մրցույթին, պարային ֆլեշմոբների եւ դեպի  կայուն էներգիայի անցմանը նվիրված ինտելեկտուալ խաղերի: Կայուն էներգիայի շաբաթն ամփոփեց «ԵՄ-ն  Հայաստանի կայուն էներգիայի համար» (EU4ASEP)  ծրագրի կողմից  հունիսի 6-ին Երևանում իրականացվող միջոցառումը` «Կայուն էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանի համայքներում» թեմայով գիտաժողովը,  որը տեղի ունեցավ Էներգաարդյունավետ համայնքների ֆորումի շրջանակներում: Համաժողովում անդրադարձ կատարվեց ընթացիկ իրավա-կարգավորիչ, տեխնիկական եւ ինստիտուցիոնալ կարողությունների բացերի և Հայաստանի համայնքներում կայուն էներգիայի ծրագրերի հետագա խթանման ֆինանսական ներդրումների անհրաժեշտության ուղղությամբ: EU4ASEP ծրագիրը նպատակ ունի լուծել այդ խոչընդոտները ծրագրի գործողության հաջորդ երեք տարիների ընթացքում՝ զարգացնելով  տեղական կարողությունները  և  աշխատելով  Ապարանի եւ Արթիկի համայնքների հետ արևային էներգիայի տեղական համակարգերի զարգացման ուղղությամբ:

Կայուն էներգիայի շաբաթը շարունակվեց հունիսի 7-ին՝ ԵՄ ֆինանսավորմամբ   «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի համակարգող հանձնաժողովի մեկնարկային հանդիպմամբ, որին հաջորդեց սեմինար` հավանական համատիրության շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, նվիրված «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի քննարկմանը: Ծրագրի տևողությունը 2 տարի է՝ միտված արևային էներգիայի վահանակներով համակարգերի կառուցմանը շուրջ 90 բազմաբնակարան շենքերի տանիքների վրա, որոնք կբավարարեն ներքին եւ արտաքին տարածքների լուսավորության եւ վերելակների ընդհանուր էներգետիկ կարիքները:

Եզրափակելով Կայուն էներգիայի վերաբերյալ իրազեկման միջոցառումների ամբողջական շաբաթը՝ հունիսի 8-ին տեղի ունեցավ Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ), Արեւելյան Եվրոպայի էներգաարդյունավետության եւ շրջակա միջավայրի գործընկերության (E5P) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  Կանաչ կլիմա հիմնադրամի  «Մեկ օր մանկապարտեզում» համատեղ միջոցառումը համար 110 համայքային մանկապարտեզում, որում 150 այլ  մանկապարտեզների հետ  միասին  հաջորդ  երեք տարիների ընթացքում կիրականացվեն էներգախնայողության բարելավմանն ուղված հիմնանորոգման աշխատանքներ:  ԵՆԲ- ն և E5P-ն նշեցին 2018 թվականի Կայուն էներգիայի շաբաթը E5P-ի 5 մլն եվրո դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմամբ`ուղղված վերականգվող էներգիայի տեխնոլոգիաների հետ համատեղ էներգիայի արդյունավետության բարելավմանը, սեյսմակայունության բարձրացմանը եւ մանկապարտեզների մատչելիության ապահովմանը: Ընդունված օրենսդրության կիրարկումը, բազմաբակարան շենքերում  էներգախնայողությանն ուղղված բարեփոխումներից եւ ներդրումներից օգտվելու նշանակալի ներուժ ունեցող ներդրումային կառույցները, պետական բյուջեների էներգախնայողական ծախսերի նվազեզման համար ներդրումները, նորարարական ֆինանսավորման մոդելները դարձել են  որպես առաջնահերթ ոլորտներ, որոնց ուղղությամբ իրականացվելիք հետագա գործողությունները կարող են նպաստել  ներդրումների ավելացմանը  և էներգիայի շուկայի արդյունավետության զարգացմանը:

Եվրամիությյունը կարծում է, որ առկա են բոլոր պայմանները և իրազեկության բարձրացումը կարեւոր է վարքագծի  փոփոխություն  ձեռք բերելու համար, եւ այդպիսով նպաստելու Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող շուկայի ներուժի բացահայտմանը:

Languages:
Խմբագրական բաժիններ: