Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Եվրոպայի օրվա տոնակատարությունները Հայաստանում մեկնարկելու են մայիսի 11-ին և կանցկացվեն մինչև հունիսի 2-ը

Երևան, 10/05/2018 - 12:22, UNIQUE ID: 180510_29
Invitations for the press

Եվրոպայի օրվա տոնակատարությունները Հայաստանում մեկնարկելու են մայիսի 11-ին և կանցկացվեն մինչև հունիսի 2-ը

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին Եվրոպայի օրվա* պաշտոնական մեկնարկին, որը տեղի կունենա մայիսի 11-ին՝ ժամը 18:00-ին, ՀԲԸՄ ցուցադրությունների սրահում (հասցե՝ Մելիք-Ադամյան 2/2): Մեկնարկային միջոցառման՝ ցուցահանդեսի  ընթացքում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին կազդարարի համաեվրոպական տոնի հայաստանյան մեկնարկն ու կտեղեկացնի Հայաստանում Եվրոպայի օրվա շրջանակում սպասվող միջոցառումների մասին:

Ցուցահանդեսը կազմակերպվել է ԵՄ աջակցությամբ հիմնված Նորաձևության և դիզայնի բիզնես ակումբի հետ համատեղ, որը կներկայացնի բացառիկ հագուստի հավաքածուներ՝ ստեղծված հատուկ այս առիթով և ոգեշնչված եվրոպական դրոշով։ Ցուցահանդեսը բաց է ժամը 18:30-ից մինչև 20:00: Լրատվամիջոցների ներկայացուցիչների համար մուտքն ազատ է:

Մամուլի ասուլիսին մասնակից լրագրողների գրանցումը կսկսվի 17:45-ին:    

Այս տարի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները կանցկացվեն Հայաստանի 6 քաղաքներում և կամփոփվեն մայրաքաղաք Երևանում:

Եվրոպայի օրվա մարզային առաջին բացօթյա տոնակատարությունը տեղի կունենա Իջևանում մայիսի 12-ին:  Հրազդանը կհյուրընկալի Եվրոպայի օրվա միջոցառումները մայիսի 13-ին, Վանաձորը՝ մայիսի 19-ին, Գյումրին՝ մայիսի 20-ին, Կապանը՝ մայիսի 26-ին, Եղեգնաձորը՝ մայիսի 27-ին, իսկ Երևանում ամփոփիչ տոնակատարությունը տեղի կունենա հունիսի 2-ին:

Այս տարի ևս բացօթյա հանրային միջոցառումների մասնակիցները հնարավորություն կունենան իմանալու ավելին Եվրոպայի և Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին, ծանոթանալու ծրագրերի ձեռքբերումներին, վայելելու լավ երաժշտություն, մասնակցելու տարբեր մրցույթների ու ստանալու բազմաթիվ անակնկալ նվերներ, ինչպես նաև մասնակցելու եվրոպական տարբեր երկրների ուտեստների համտեսին:

Իրենց մշակութային և ժամանցային միջոցառումներով մայիս ամսվա ընթացքում Պատվիրակությանը միացել են նաև Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ 11 պետություների դեսպանությունները:

Բոլոր միջոցառումների մանրամասները՝ https://www.facebook.com/eudelegationtoarmenia էջում:

Հանրային միջոցառումների մուտքն ազատ է:

ԶԼՄ հարցումների համար դիմել  Լիանա Խաչատրյանին՝ +374 77789659 կամ էլ. փոստ՝ liana.khachatryan@publicis.am

###

*1950թ. մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը ներկայացրեց կազմակերպված Եվրոպայի կառուցման իր տեսլականը, որն անհրաժեշտ էր խաղաղ փոխհարաբերությունների և զարգացման համար: Այսօր մայիսի 9-ը վերածվել է Եվրոպայի խորհրդանիշի (Եվրոպայի օր), որը դրոշի, օրհներգի, նշանաբանի և միասնական արժույթի (եվրո) հետ միասին, արտահայտում է Եվրոպական միության քաղաքական ինքնությունը: Եվրոպայի օրը մի շարք միջոցառումների և տոնակատարությունների առիթ է ինչպես իր, այնպես էլ հարևան պետությունների քաղաքացիների համար:

Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ, հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի տեսաուղերձը Եվրոպայի օր 2018-ի կապակցությամբ հասանելի է հետևյալ հղումով՝

 

 

Languages:
Խմբագրական բաժիններ: