Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության եւ ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների հայտարարությունը քաղաքական իրավիճակի վերաբերյալ

Երևան, 30/04/2018 - 08:00, UNIQUE ID: 180430_1
Press releases

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության եւ ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների հայտարարությունը քաղաքական իրավիճակի վերաբերյալ

Եվրոպական միությունը վերստին հաստատում է աջակցությունը Հայաստանում` բարեկեցիկ եւ ժողովրդավարական հասարակության զարգացմանն ուղղված ջանքերին: 

Այս համատեքստում ծայրահեղ կարեւոր է բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ, որը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։ Եվրոպական միությունը շարունակում է աջակցել այդ հարցում նախագահ Արմեն Սարգսյանի ջանքերին:   

Շարունակում է կարեւոր մնալ այն, որ ներգրավված բոլոր կողմերը, ներառյալ իրավապահ մարմինները եւ հավաքների եւ ազատ արտահայտման իրենց իրավունքն իրացնողները ցուցաբերեն զսպվածություն եւ պատասխանատվություն:

Languages:
Խմբագրական բաժիններ: