Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների հայտարարությունը

Երևան, 24/04/2018 - 20:36, UNIQUE ID: 180424_55
Joint Statements

Եվրոպական միությունն ի գիտություն է ընդունել վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Մենք ողջունում ենք փոփոխությունների խաղաղ բնույթը, որին ականատես եղանք:

Շարունակում է կարևոր մնալ ներկա իրավիճակի սահուն և խաղաղ լուծումը։ Վճռորոշ է մնում ազգային երկխոսությունը շահագրգիռ բոլոր քաղաքական կողմերի ներգրավվածությամբ:

Հայ ժողովրդի պատմության այս կարևոր օրը Եվրամիությունն ակնկալում է շարունակել աշխատանքը Հայաստանի հետ միասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2018 թվականի ապրիլի 11-ին միաձայն վավերացված «Համապարփակ և ընդգրկուն գործընկերության համաձայնագրին» համահունչ ԵՄ-Հայաստան հավակնոտ օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ,
ժողովրդավարության կոնսոլիդացման, օրենքի գերակայության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև բարեկեցիկ և դիմակայուն սոցիալ-տնտեսական համակարգի զարգացման նպատակով։

Խմբագրական բաժիններ: