Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Աջակցություն Հայաստանում Տարածքային Զարգացման Քաղաքականությանը – ՏԶՊԾ ծրագիր

02/04/2018 - 10:16
Multisector

Հայաստանում տարածքային զարգացման (ՏԶ) իրավիճակը բարդ է՝ պայմանավորված տարբեր թերություններով և անհամաչափություններով, և ուստի պահանջում է համակարգված ջանքեր տարբեր դերակատարների կողմից: Սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից գոյություն ունի հստակ բաժանում մայրաքաղաք Երևանի և մարզերի միջև, մարզերի շրջանում (օրինակ, Շիրակի և Տավուշի մարզերը կազմում են բնակչության մեկ շնչին ընկնող ազգային ՀՆԱ-ի միայն մոտ 50% -ը), ինչպես նաև քաղաքային և գյուղական վայրերի միջև: Աշխատանքի հնարավորությունները, աղքատության մակարդակը, հանրային ծառայությունների մատչելիությունը և շրջակա միջավայրի պայմանները հեռու են համաչափությունից: Եվրոպական միությունը (ԵՄ) Հայաստանի կառավարության հետ համատեղ ակտիվորեն համագործակցում է տարածքային զարգացման քաղաքականության ոլորտում 2000-ական թվականներից սկսած: Այս համագործակցությունը շարունակվում է տարածքային զարգացման հավակնոտ բարեփոխումների և հարակից ծրագրերի իրականացման միջոցով, որոնք արդյունավետորեն աջակցություն են ստանում ԵՄ կողմից և համակարգվում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից: Իր բնույթով այս ծրագիրը տեխնիկական օժանդակություն է `աջակցելու Հայաստանի մարզերի ավելի արագ և համաչափ սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Գործողությունների ամփոփ նկարագիր

Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման արագ աճին, ավելի մեծ դիմադրողականությանը, ինչպես նաև Հայաստանի մարզերի կայունությանը ընդհանուր առմամբ և մայրաքաղաք Երևանի առնչությամբ: Ծրագիրը աջակցում է երկրի ներքին, տնտեսական, սոցիալական և տարածքային համախմբմանը:

Ծրագիրը կտրամադրի աջակցություն ծրագրային և ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ համահունչ 2016-2025թթ. Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության և դրա գործողությունների պլանի հետ՝ կառուցելով ինստիտուցիոնալ կարողություններ ՏԶ գործառնական ծրագրերում ընդգրկված մարմինների համար՝ ցուցաբերելով օժանդակություն ՏԶ բարեփոխումները կապելու ապակենտրոնացման, տարածքային կառավարման և ենթակառուցվածքային բարեփոխումների օրակարգերի հետ: Աջակցությունը իրենից կներկայացնի խորհրդատվություն քաղաքականության և , ծրագրերի մշակման հարցերում, վերապատրաստում, ուսուցում և այլն: 

ՏԶ  համար ֆինանսավորումը նույնպես կբարելավվի և հստակորեն կսահմանվի կենտրոնական բյուջեում: Տարածքային և տեղական ծրագրերի նոր գաղափարներին կտրամադրվի աջակցություն և օժանդակություն՝ այդպիսի ծրագրեր մշակելու և իրականացնելու համար:

Եվրոպական միության,և Հայաստանի կառավարության համաֆինանսավորմամբ  գործող պիլոտային դրամաշնորհային ծրագրի ներքո 10 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ ութ ընթացիկ ծրագրերը , , կօգտվեն տեխնիկական խորհրդատվությունից և վերապատրաստումից դրանց իրականացման ընթացքում: Նախատեսվում է, որ այս ծրագրերի իրականցման արդյունքում Հայաստանի մարզերում կստեղծվի 500 նոր աշխատատեղ և 300 ավելի ուժեղ ձեռնարկություններ:

Տևողությունը  ՝  08/01/2018 – 07/01/2020 (24 ամիս)

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 1,499,830.00 եվրո

ԵՄ ներդրումը՝   1,499,830.00 եվրո

Վայրը՝   Հայաստանի բոլոր մարզերում

Իրականացնող գործընկերներ՝   ԷԿՈՐԻՍ ՆԵԴԵՐԼԱՆԴ ԲՎ

Languages:
Խմբագրական բաժիններ: