Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Հայաստանի հետ մշակութային կապերը սերտանում են

Երևան, 29/03/2018 - 09:06, UNIQUE ID: 180329_2
Invitations for the press

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի մամուլի ճեպազրույցին` նվիրված ԵՄ-Հայաստան մշակութային կապերին:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի մամուլի ճեպազրույցին` նվիրված ԵՄ-Հայաստան մշակութային կապերին:

ԵՄ դեսպանը կներկայացնի «Եվրոպական միության միջազգային մշակութային հարաբերությունների ռազմավարության» մասին տեղեկատվություն, ինչպես նաև կխոսի այդ ռազմավարության ձեռքբերումներից մեկի՝  «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրում Հայաստանի մասնակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին: Համաձայնագրի ստորագրումը նաեւ կարեւոր քայլ է 2017 թվականի նոյեմբերին ստորագրված ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված  գործընկերության համաձայնագրի (CEPA) առումով:

Ճեպազրույցը տեղի կունենա 2018 թվականի մարտի 30-ին, ժամը 18:15-ին, Հայաստանի Կամերային երաժշտության Ազգային կենտրոնում (Հասցե` Իսահակյան 1, Երեւան):

ԶԼՄ-ներին խնդրում ենք ներկայանալ մարտի 30-ին ժամը, 18:00-ին գրանցման համար:

Ճեպազրույցի ավարտին կհաջորդի «Ձայնային հուշանվեր» խորագրով դասական երաժշտության համերգ Բրյուսելի եվրոպական դպրոցի պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:  Ամրագրված են տեղեր ԶԼՄ-ների համար: Դասական համերգը տեղի կունենա մարտի 30-ին, ժամը 18:30-ին, Հայաստանի Կամերային երաժշտության ազգային կենտրոնում: Համերգը կազմակերպվում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության եւ Բրյուսելի եվրոպական դպրոցի պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի կողմից տարբեր երկրների երաժիշտ երեխաների միջև կապ հաստատելու նպատակով: Ծրագրի շրջանակներում  Նվագախումբը կտրամադրի 10 երաժշտական գործիք Գյումրի եւ Էջմիածին քաղաքների երաժշտական դպրոցներին:

 

Ընդհանուր տեղեկություններ

Բրյուսելի Եվրոպական դպրոցի սիմֆոնիկ նվագախումբը հիմնադրվել է 1976 թվականին, եւ այն ժամանակից ի վեր ընդլայնվելով դարձել է ամենամեծ աշակերտական նվագախումբը գործող 19 եվրոպական  դպրոցների նվագախմբերի շրջանում:

Եվրոպական դպրոցներում տրամադրվում է հիմնական կրթություն, առանց   հատուկ երաշժտական ուղղվածության: Նվագախումբի կազմում ընդգրկված են 9-ից 18 տարեկան  աշակերտներ տարբեր եվրոպական երկրներից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Մալթայից, Լեհաստանից, Բելգիայից եւ Դանիայից: Հայաստանում գտնվելու ընթացքում Նվագախումբը կունենա 3 համերգ Երեւանի, Գյումրիի եւ Էջմիածնի տարբեր համերգասրահներում:

Ստորև ներկայացվում է  Բրյուսելի եվրոպական դպրոցի պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգացանկը.

• Մարտի 31-ին, ժամը 17: 00-ին, Սիմֆոնիկ երաժշտության համերգ Գյումրիի Հայորաց Տան համերգասրահում

• Ապրիլի 2-ին, ժամը 16.00-ին, Սիմֆոնիկ երաժշտության համերգ Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում

• Ապրիլի 3-ին, ժամը 18:00 Կամերային երաժշտության համերգ Արամ Խաչատրյանի անվան տուն թանգարանում

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՄ պատվիրակության Մամուլի և տեղեկատվության պատասխանատու Անահիտ Ազատյանին (հեռ.՝ 091 20 23 87):

Languages:
Խմբագրական բաժիններ: