Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ ՍԵՅ ԵՍ. հմտություններ աշխատանքի համար

20/03/2018 - 06:45
Public Health and Social Protection

Այս ծրագիրը մշակվել է ԵՄ-ն հանուն երիտասարդության նախաձեռնության ներքո, Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից՝ Հայաստանում և Վրաստանում գործող Վորլդ Վիժնի գրասենյակների, ինչպես նաև Գլոբալ զարգացումներ հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ։ Ծրագրի նպատակն է նպաստել գյուղական համայնքներում ապրող երիտասարդների գործազրկության խնդիրների հասցեագրմանը և եկամտի աղբյուրների ստեղծմանը։ Ծրագրի թիրախային խումբ են հանդիսանում հատկապես սակավ հնարավորություններ ունեցող 15-ից 35 տարեկան երիտասարդներ։ Ծրագրի նպատակն է աջակցել նրանց աշխատանք գտնելու կամ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու մեջ։

Ծրագրի գործողությունները համառոտ

Ծրագրի շրջանակներում Հայաստանի երեք մարզերում կհիմնադրվի 7 ՍՔԱՅ երիտասարդական ակումբ, որտեղ ներգրավված 140 երիտասարդները կհանդիպեն ամեն շաբաթ 2-3 ժամ, որպեսզի միասին լավ ժամանակ անցկացնեն, սովորեն և ծառայեն իրենց համայնքներին։ ՍՔԱՅ ակումբը, 18-ից 26 տարեկան, 10-25 երիտասարդներից բաղկացած խումբ է, որն օգնում է հատկապես անբարենպաստ պայմաններում ապրող երիտասարդներին զարգացնել այնպիսի հմտություններ, վարքագիծ և վերաբերմունք, որոնք նպաստում են կայուն եկամուտի ձևավորմանը և իրենց համայնքներում կառուցողական մասնակցությանը։ ՍՔԱՅ ակումբի անդամները կվերապատրատվեն, կստանան և կօգտվեն աջակցությունից: Համայնքներում ակումբները կղեկավարվեն կամավոր ՍՔԱՅ ակումբի առաջնորդների կողմից: Ակումբի առաջնորդներն օգտվում են փորձարարական կրթության մեթոդաբանության վրա հիմնված ուսումնական ծրագրից, օգնելով երիտասարդներին ունակություններ զարգացնել ակտիվ քաղաքացիության, առաջնորդության, աշխատունակության և ձեռներեցության ոլորտներում։    

Ծրագրի ընթացքում կստեղծվի աշխատանքի վրա հիմնված  ուսումնառության (ԱՀՈւ) սկզբունքով մշակված, գյուղատնտեսության ոլորտի չորս ուսումնական ծրագիր՝ գինեգործություն, գյուղտեխնիկայի շահագործում, անասնաբուժություն և կաթի մշակություն։ Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) հաստատություններից և համապատասխան բիզնեսից ներկայացված և վերապատրաստում անցած առնվազն 8 ուսուցիչ և հրահանգիչ այդ ուսուցումը կիրականացնեն 100 ուսանողի համար։ Ուսանողները իրական աշխատանքային փորձի հնարավորություն կունենան և կկարողանան կիրառել իրենց տեսական և տեխնիկական հմտությունները, որպեսզի մեծացնեն աշխատունակության իրենց հնարավորությունները։ Քոլեջներում կներդրվեն կարիերայի խորհրդատվության ծառայություններ, իսկ ՍՔԱՅ ակումբներում ներգրավված և ԱՀՈւ ուսուցում անցած երիտասարդների կողմից ներկայացված 10 լավագույն բիզնես մոդել կստանա ֆինանսավորում։     

Ծրագրի երրորդ բաղադրիչը առցանց ուսումնառության հարթակի ստեղծումն է՝ ավելի քան 20 անվճար և հայերեն լեզվով ուսումնական ծրագրերի հասանելիությամբ։ Ծրագիրը Հայաստանի 3 (երեք) մարզերում կնպաստի նաև հասարակական և մասնավոր ոլորտի համագործակցության հզորացմանը՝ հանուն որակյալ կրթության, և երիտասարդների գործազրկության մակարդակի և աշխատաշուկայի պահանջարկի բացի նվազեցման։

Ծրագրի շրջանակներում կմշակվեն ու ՀՀ կրթության և գիտության նախարարության ուշադրությանը կներկայացվեն օրենսդրական առաջարկություններ՝ ֆորմալ և ոչ-ֆորմալ կրթության ճանաչման մեխանիզմների բարելավման և աշխատանքի վրա հիմնված ուսումնառության մոդելի կարգավորումների վերաբերյալ։

Ծրագրի տևողությունը՝   15/02/2018 – 14/02/2021 (36 ամիս)

Ընդհանուր բյուջեն՝    1,543,668.00 եվրո

ԵՄ ներդրումը՝    1,466,484.00 եվրո

Հայաստանի բյուջեն՝   522,644.00 եվրո

Իրականացման վայրը՝            Հայաստան և Վրաստան։ Հայաստանում ծրագիրը կիրականացվի Լոռու, Գեղարքունիքի և Արարատի մարզերում

Համակարգող՝    Վորլդ Վիժն Գերմանիա

Իրականացնող՝     Վորլդ Վիժն Գերմանիա (Գերմանիա), «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամ» (Հայաստան), Ասոցիցիա «Անիկա» (Վրաստան), Վրաստանի Ֆերմերների ասոցիացիա (Վրաստան)

 Տեղական համակարգող՝   Վորլդ Վիժն Հայաստան
 

Խմբագրական բաժիններ: