Delegation of the European Union to Armenia

Հայաստանում մեկնարկում են 1,9 մլն եվրո ԵՄ ֆինանսավորմամբ դրամաշնորհային չորս նոր ծրագիր՝ «ԵՄ-ն հանուն երիտասարդության» Եվրոպական միության նախաձեռնության ներքո

Երևան, 19/03/2018 - 12:46, UNIQUE ID: 180319_9
Invitations for the press

Հայաստանում մեկնարկում են 1,9 մլն եվրո ԵՄ ֆինանսավորմամբ դրամաշնորհային չորս նոր ծրագիր՝ «ԵՄ-ն հանուն երիտասարդության» Եվրոպական միության նախաձեռնության ներքո

Մարտի 20-ին Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը և  Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ)  պատվիրակության ղեկավար,  դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին համակարգող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին կհայտարարեն «ԵՄ-ն հանուն երիտասարդության» Եվրոպական միության նոր նախաձեռնության ներքո իրականացվող չորս նոր ծրագրի մեկնարկի մասին։

Այս նոր ծրագրերն ուղղված են Հայաստանում, մասնավորապես մարզերում, նոր հմտությունների, վերապատրաստման, աշխատանքային պրակտիկայի և երիտասարդների շրջանում ձեռներեցության խթանման միջոցով, երիտասարդ քաղաքացիների եկամուտների, աշխատանքի և զբաղվածության հնարավորությունների ավելացմանը:  

Միջոցառումը տեղի կունենա մարտի 20-ին, ժամը 16:10-ին «Գրանդ Հոթել» հյուրանոցի մեծ օվալաձև սրահում (հասցե՝ ք. Երևան, Աբովյան 14): Գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները կներկայացնեն ծրագրերը, որին կհաջորդի հարց ու պատասխան ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Կից ներկայացված է միջոցառման օրակարգը:

Գրանցման համար խնդրում ենք ներկայանալ ժամը 16:00-ին:

Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք դիմել Լիանա Խաչատրյանին, հեռախոս՝ +374 77789659 կամ էլ. փոստ՝ liana.khachatryan@publicis.am

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Ռիփսիմե Ունանյանին, Հայաստանում ԵՄ պատվիրակության հաղորդակցության համակարգող, հեռախոս՝ + 374 10546494, էլ. փոստ՝ ripsime.unanyan@eeas.europa.eu

Փաստաթղթեր

Languages:
Editorial Sections:

Author