THIS CONTENT HAS BEEN ARCHIVED

EU4Business: Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում (ՏԶՊԾ ծրագիր)

14.03.2018
Teaser

EU4Business: «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագիր – (ՏԶՊԾ)

Text

Ամփոփ նկարագիր 

Ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսական զարգացման ներկա փուլում հատկապես կարևոր է   տարածքային տնտեսական զարգացման համար ավելի շատ ռեսուրսներ հատկացնել՝ տեղական մակարդակում հավելյալ արժեք ստեղծող ներուժը բացահայտելու միջոցով:  Վերջինս էլ իր հերթին կնպաստի  տնտեսական դիվերսիֆիկացմանը։ Տեղական փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացումը գործող տարբերակ է աշխատատեղեր ստեղծելու, տեղական տնտեսական զարգացմանը աջակցելու և մարզերից արտագաղթը նվազեցնելու առումով։

Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ կարևոր խնդիր է աջակցությունը նոր ձեռնարկությունների ստեղծմանն ու զարգացմանը՝ հաշվի առնելով ՓՄՁ ոլորտի ռազմավարական նշանակությունը երկրի տնտեսական աճի, նոր աշխատատեղերի ստեղծման և բնակչության կենսամակարդակի բարձրացման հարցերում:

 

Գործողությունների ամփոփ նկարագիր

Ծրագիրը հիմնականում կխթանի ձեռնարկատիրության զարգացումը` կենտրոնանալով սկսնակների համար բարենպաստ պայմանների ստեղծման վրա, հզորացնելով տեղական ՓՄՁ-ների կարողությունները՝ աշխատատեղեր ստեղծելու  և դրանց տնտեսական ցուցանիշները բարելավելու համար, միևնույն ժամանակ աշխատանք փնտրողներին ապահովելով համապատասխան հմտություններով` ըստ պահանջված որակավորման:

Ծրագրի առաջնահերթություններից է տեղի ակտիվ երիտասարդների և կանանց   ձեռնարկատիրական կարողությունների զարգացումը։

Տեղական տնտեսական զարգացման և հատկապես ՓՄՁ աջակցության ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացման համար կարողությունների զարգացման միջոցառումներ կիրականացվեն տեղական իշխանությունների և բիզնես ծառայություններ մատուցող տեղական կազմակերպությունների՝ ներառյալ տեղական զբաղվածության գործակալությունների  համար: Գործողություններն էլ կապահովեն ծրագրի կայունությունը և տեղական մակարդակում ներգրավվածության բարձրացումը։

Ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզում կհիմնադրվի Ճամփեզրյա կայան, որը բազմաֆունկցիոնալ կառույց է՝ վաճառքի և հանգստի կետ մայրուղ վրա։ Կայանը հանդես կգա որպես շուկայավարման/մոնիտորինգի հարթակ տեղական ապրանքների և ծառայությունների համար։

Տևողությունը՝  13/12/2016 – 13/12/2018 (24 ամիս)

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 1,604,808.00 եվրո

ԵՄ ներդրումը՝   1,123,370.00 եվրո

Իրականացման վայրը՝    ՀՀ Լոռու, Սյունիքի, Արմավիրի մարզեր

Ծրագիրն իրականացնող՝       «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ (համակարգող) և  գործընկերներ․ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ, «Սպիտակ-ֆերմեր» ՀԿ, «Սյուն» ՀԿ։ 

Project category
Multisector
Editorial sections
Armenia