Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

2018 թ.Կանանց միջազգային օրվան նվիրված համատեղ հայտարարություն

Բրյուսել, 13/03/2018 - 13:38, UNIQUE ID: 180313_5
Press releases

2018 թ.Կանանց միջազգային օրվան նվիրված համատեղ հայտարարություն

Կանաց և տղամարդկանց իրավահավասարությունը Եվրոպական միության  հռչակագրերում  ամրագրված հիմնարար արժեքներից մեկն է: Մեր Միությունը հանդիսանում է սեռով պայմանավորված խտրականության պայքարի առաջնամարտիկներից, և հպարտ ենք   ձեռք բերված առաջընթացով, որի շնորհիվ կանանց համար Եվրոպան աշխարհի ամենա հուսալի և հավասարություն ապահովող վայրն է:

Սակայն այսքանով մեր աշխատանքը չի ավարտվում. գործնականում լիարժեք հավասարության համար երկար ուղի ունենք անցնելու:  Դեռևս համդիպում են կանանց և աղջիկների իրավունքների չարաշահումներ, բռնություն և ոտնձգություն նրանց նկատմամբ: Բացի այդ, կանաց համար ստեղծվում են խոչընդոտներ, նրանք ցածր են վարձատրվում եւ  չեն ունենում կարիերայի և բիզնեսի զարգացման լայն հնարավորություններ:

Ցանկանում ենք, որպեսզի կանքի բոլոր բնագավառներում կանայք և աղջիկներն ունենան հավասար իրավունքներ՝ մատչելի կրթություն, հավասար վարձատրություն աշխատանքի դիմաց, բարձր պաշտոններ ընկերություններում և քաղաքական դաշտում, ինչպես նաև պաշտպանվածություն բռնությունից:

Կին առաջնորդների խթանումն ու կանանց տնտեսական հզորացումը բացարձակ առաջնահերթություններ են մեզ համար:  Եվրոպական միության կողմից առաջարկվել է աշխատող ծնողների և խնամակալների աշխատանքի և մասնավոր կյանքի հավասարակշռությունը կարգավորող  նոր օրենսդրություն  և սեռով պայմանավորված վարձրատրության ճեղքվածքի նվազեցմանը միտված գործողությունների ծրագիր: Համոզված ենք, որ մեր իսկ օրինակն առաջնորդում է. 2018 թ. փետրվարին Եվրոպական հանձնաժողովի ղեկավար պաշտոններում կանանց թիվը հասել է 36%, ավելանալով  11% , 2014 թվականի նոյեմբերին  ղեկավարությունը պաշտոնապես ստանձնելիս առկա տվյալների հետ համեմատությամբ: Նախագահ Յունկերը պարտավորություն է ստանձնել մինչեւ մեր մանդատի ավարտը՝ 2019 թ. հոկտեմբերի 31-ը  հասցնել այն 40%:

Մենք նաև հետեւողականություն ենք ցուցաբերում ԵՄ քաղաքականության բոլոր բնագավառներում, ինչպես ԵՄ-ում, այնպես էլ արտաքին գործողություններում,  գենդերային հավասարության եւ կանանց հզորացման խթանման միջոցով: Մեր քաղաքականությունը նպաստում է համաշխարհային մակարդակում «Կայուն զարգացման նպատակների» եւ «Կանայք, Խաղաղություն և Անվտանգություն» Օրակարգի հաջող  իրականացմանը: Այս տարի Եվրոպական զարգացման օրերի կիզակետում կլինեն կանանց եւ աղջիկների կենսական դերը  կայուն զարգացման  գործում  և նրանց հավասար մասնակցությունը և առաջնորդությունը կյանքի բոլոր ոլորտներում:

Բացի այդ, այս տարի ԵՄ-ն առաջնորդությամբ իրականացվում է «գենդերային բռնության պաշտպանութանն ուղղված գործողության հրավեր» միավորելով  ավելի քան 60 երկրներ եւ կազմակերպություններ, որոնք  պայքարում են մարդասիրական ճգնաժամի պայմաններում սեռական հիմքով պայմանավորված բռնության վերացման ուղղությամբ:

Եվրոպական միությունն օգնում է կանանց եւ աղջիկներին տեղաշարժվել կամ տեղահանվել են, ենթարկվել են բռնության,  այդ թվում նաև «Կիզակետ» նախաձեռնության միջոցով, ինչպես նաև նրանց ովքեր դուրս են մնում կրթությունից, որոնց համար չեն ապահովվում  առողջապահության և ընտանիքի պլանավորման ծառայություններից օգտվելու,  աշխատաշուկայի եւ ընդհանուր քաղաքական կյանքում ներգրավվելու հավասար պայմաններ:  Ամբողջ աշխարհում ավելի քան 15 միլիոն նախադպրոցական տարիքի աղջիկներ չեն հաճախում դպրոց, ուստի ԵՄ-ն օգնում է, նրանց  ստանալ կրթություն՝ Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից եւ Մերձավոր Արեւելքից մինչև Հարավարևելյան Ասիայի տարածաշրջան:

Գենդերային հավասարությունը նշանակում է ոչ միայն ազնվություն ու  արդարություն  Եվրոպայում, այլեւ անհրաժեշտություն՝ ամբողջ աշխարհում հաստատուն խաղաղություն և  անվտանգություն կերտելու, ինչպես նաև կայուն զարգացում, տնտեսական աճ եւ բարեկեցություն ապահովելու տեսանկյունից:

Կանանց եւ աղջիկների ներուժի մեջ կատարվող ներդրումը ուղղված է ողջ հասարակությանը, որը հանդիսանում է հավասարապես տղամարդկանց ու տղաների եւ կանանց ու աղջիկների պատասխանատվությունը:  

Ստորագրող կողմեր`

Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանս Թիմերման

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ,  Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինի

Զբաղվածության, աճի,  ներդրումների եւ մրցունակության հարցերով հանձնակատար,  Եվրահանձնաժողովի փոխնախագահ Յուրկի Կատաինեն*

ԵՄ-ի բյուջեի եւ մարդկային ռեսուրսների հարցերով հանձնակատար Գյունթեր Օթինգեր

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հաան

Միջազգային համագործակցության և զարգացման հարցերով հանձնակատար Նեվեն Միմիցա

Ներգաղթի և ներքին գործերի և քաղաքացիության հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոս

Զբաղվածության, սոցիալական հարցերի, հմտությունների եւ աշխատանքային շարժունակության հարցերով հանձնակատար Մարիանն Թիսսեն

Տնտեսական և ֆինանսական հարարբերությունների, հարկային և մաքսային հարցերի  հանձնակատար Պիեռ Մոսկովիչի

Մարդասիրական օգնության և ճգնաժամերի կառավարման հարցերով հանձնակատար Խրիստոս Ստիլիանիդեսի

Տրանսպորտի հարցերով հանձնակատար Վիոլետա Բուլչ*

Արդարադատության, սպառողների և գենդերային հավասարության հարցերով հանձնակատար Վերա Ժուրովա 

Կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնակատար Թիբոր Նավրաչիչ

Տարածաշրջանային քաղաքականության հանձնակատար Կորինա Կրետու

Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոեդաս

Թվային տնտեսության հարցերով հանձնակատար Մարիա Գաբրիել

 

Հավելյալ տեղելատվություն

 

Գենդերային հավասարության եվրոպական ինստիտուտի մամլո հաղորդագրությունը, վերնգրված՝ Կանայք տեխնոլոգիական զեկույցում:

Մարտի 8-ին Հանձնաժողովը կհայտարարի աշխարհում իր տեսակի խոշորագույն  «Կանանց նորարարությունների համար» ԵՄ մրցանակ եզրափակիչ փուլ դուրս եկած տասներկու մասնակիցների անունները: 2011 թվականից այն փառաբանում է կանանց, ովքեր համատեղում են ձեռնարկատիրական ոլորտում ձեռք բերված հաջողությունն ու գիտական գերազանցությունը:

2018 թվականի հունիսի 5-ից 6-ը Եվրոպական հանձնաժողովի կողմից կազմակերպվում է  Եվրոպական զարգացման օրեր (#shEDDs) միջոցառումը՝ նվիրված կայուն զարգացման առաջնագծում կանգնած կանանց եւ աղջիկներին:

«Կանանց իրավունքներն անհանգիստ ժամանակահատվածում»  թեմայով Հիմնարար իրավունքների ամենամյա կոլոքվիումն անդրադառնում է  կանանց նկատմամբ բռնության եւ ոտնձգության հարցերին, ինչպես նաեւ կանանց եւ տղամարդկանց միջեւ տնտեսական եւ քաղաքական անհավասարությանը, հատուկ ուշադրություն դարձնելով սեռով պայմանավորված վարձատրության ճեղքվածքին, ինչպես նաև աշխատանք- մասնավոր կյանք  հավասարակշռմանն առնչվող հարցերին:

ՄԱԿ-ի հետ համատեղ՝ Եվրոպական Հանձնաժողովի «Կիզակետ» նախաձեռնությունն անդրադառնում է գենդերային բռնությանը  համաշխարհային մակարդակում:

 

Խմբագրական բաժիններ: