Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

ԵՄ-ն օգնում է Սևանում ստեղծել բիզնես զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ

13/03/2018 - 13:19
News stories

ԵՄ-ն օգնում է Սևանում ստեղծել բիզնես զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ

EU4Sevan

ԵՄ-ն օգնում է Սևանում ստեղծել բիզնես զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ

Մարտի 1-ին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին մասնակցել է «ԵՄ-ն Սևանի համար՝ բիզնեսի զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ» պիլոտային ծրագրի մեկնարկային միջոցառմանը։ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքը «Քաղաքապետերը` հանուն տնտեսական զարգացման» բազմամյա նախաձեռնության շրջանակում 2017-ին հայտարարված մրցույթի արդյունքում ճանաչվել է Հայաստանում առաջին ու դեռևս միակ հաղթող քաղաքը: Երկամյա ծրագիրը կօգնի համայնքում բարելավել բիզնես միջավայրը, կխթանի տնտեսական զարգացումն ու կստեղծի աշխատատեղեր։

Դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհավորել է Սևանի քաղաքապետին. «Եվրոպական միության համար գերակա նպատակ է Հայաստանում տնտեսական զարգացման խթանումը, և շատ կարևոր է սկսել զարգացումը հենց համայնքներից: Ցանկացած երկրի տնտեսական զարգացումը պայմանավորված է մարզերի համաչափ զարգացմամբ: Փոքր և միջին ձեռնարկությունները տնտեսական աճի շարժիչ ուժն են»:

Կարդալ ավելին՝  http://eunewsletter.am/?p=47415833

 

Languages:
Խմբագրական բաժիններ: