Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Հրավեր մամուլի ներկայացուցիչներին.Կանանց միջազգային օրվան նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի բացում

Երևան, 09/03/2018 - 06:43, UNIQUE ID: 180309_3
Invitations for the press

Հրավեր մամուլի ներկայացուցիչներին.Կանանց միջազգային օրվան նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի բացում

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը սիրով հրավիրում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին Կանանց միջազգային օրվան նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը, որը տեղի կունենա ս.թ. մարտի 12-ին՝ ժամը 18:30-ին, Երևան Մոլի «Գրանդ Աթրիում» սրահում (հասցե՝ Երևան, Արշակունյաց պող., 34/3 շենք, 1-րդ հարկ): Ցուցահանդեսին ներկայացված կլինեն ֆոտոպատմություններ կին շահառուների մասին, ովքեր Եվրոպական միության կողմից աջակցություն են ստացել՝ իրենց բիզնեսը զարգացնելու համար:

Լրագրողների գրանցումը կսկսվի 18:15-ին:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին:

Ցուցահանդեսը հնարավորություն կընձեռի լրատվամիջոցներին ավելի մանրամասն ծանոթանալու Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին՝ ուղղված մարզերում և Երևանում կանանց ձեռնարկատիրության խթանմանը:

Միջոցառմանը ներկա կլինեն կին ձեռնարկատերեր, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող կամ ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի շահառուներ, ինչպես նաև միջազգային և տեղական կազմակերպությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք դիմել Սոնա Թադևոսյանին՝ +374 55 992 217:

Հետագա տեղեկատվության համար դիմել Ռիփսիմե Ունանյանին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հաղորդակցության համակարգող՝ + 374 10546494, e-mail: Ripsime.Unanyan@eeas.europa.eu:

 

Languages:
Խմբագրական բաժիններ: