Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

ԵՄ-ն հզորացնում է քաղաքացիական հասարակության կարողությունները դրական փոփոխությունների համար

06/03/2018 - 12:44
News stories

Փետրվարի 27-ին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին մասնակցել է երկամյա ծրագրի մեկնարկին, որն ունի 460,035 եվրո ընդհանուր բյուջե (ԵՄ ներդրումը` 400,000 եվրո): Ծրագրի նպատակն է աջակցել նոր և վերջերս հիմնադրված քաղաքացիական հասարակության կազմակերպություններին իրականացնել մարդու իրավունքների խախտումներին վերաբերող առավել արդյունավետ մշտադիտարկում, փաստագրում և ներկայացում:

EU Empowers Civil Society for Positive Changes

«Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ» հայաստանյան մասնաճյուղը և «Հանրային քաղաքականության ինստիտուտ» և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՔՀԿ-ները կիրականացնեն Եվրոպական միության  «Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացման միջոցով» ծրագիրը: Փետրվարի 27-ին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին մասնակցել է երկամյա ծրագրի մեկնարկին, որն ունի 460,035 եվրո ընդհանուր բյուջե (ԵՄ ներդրումը` 400,000 եվրո): Ծրագրի նպատակն է աջակցել նոր և վերջերս հիմնադրված քաղաքացիական հասարակության կազմակերպություններին իրականացնել մարդու իրավունքների խախտումներին վերաբերող առավել արդյունավետ մշտադիտարկում, փաստագրում և ներկայացում: 

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հաջողություն մաղթեց գործընկերներին ծրագիրն իրականացնելիս. «Այս տարի մենք նշում ենք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70-ամյակը: ԵՄ-ն հստակ քայլեր է ձեռնարկում և ցույց տալիս, որ այս հռչակագիրը «կենդանի փաստաթուղթ» է և մեր գործողությունների կարևոր հենասյունն ամբողջ աշխարհում»:

 

Կարդալ ավելին՝ http://eunewsletter.am/?p=47415819

 

Languages:
Խմբագրական բաժիններ: