Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Մաքուր Դաշինք. մատչելի ծառայություններ Գորիս և Գորայք համայնքներում

28/02/2018 - 13:23
Multisector

Աղբահանության կառավարման խնդիրը Հայաստանի Հանրապետության համայնքների մեծ մասում դեռևս լուծված չէ: Գյուղական շատ բնակավայրերում աղբահանություն ընդհանրապես չի իրականացվում: Ահա թե ինչու դաշտերում ու ձորերում, գետի ափերին ու ճանապարհների երկայնքով ցրված աղբի՝ գլխավորապես պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկ շշերի, տխուր տեսարանների ենք ականատես լինում: Տեղական ինքնակառավարման մարմինները, ՔՀԿ-ները և շրջական միջավայրի պահպանության ակտիվիստները համակարծիք են, որ իրավիճակը կարելի է փոխել, եթե վերջերս խոշորացված Սյունիքի մարզի Գորիս և Գորայք համայնքներում աղբահանության խնդիրը լուծելու համար կիրառվի ռազմավարական մոտեցում:

«Ռազմավարական» բառը «Ուրբան» հիմնադրամի կողմից մշակված ծրագրի բանալին է: Այն ենթադրում է ծառայությունների մատուցման և գործառնությունների մանրակրկիտ պլանավորում, անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում և բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացում: Նախևառաջ, ծրագիրը թիրախային համայնքների իշխանություններին օգնում է աղբի կառավարման այնպիսի ռազմավարություն մշակել, որ ծառայությունն ընդգրկի բոլոր բնակավայրերը և հնարավորինս արդյունավետություն և օգտավետություն ապահովի: Այդ իսկ նպատակով ծրագիրը խթանում է ընդհանուր աղբից պլաստիկ թափոնների առանձնացումը, մամլումը եւ պահեստավորումը: Ո՞րն է հաջորդ քայլը: Ծանոթացեք «Բնապահպանական մարտահրավերների վերածումը հնարավորությունների. պլաստիկ թափոններից շինարարական նյութերի ստացում» ծրագրի հետ, որը նույնպես իրականացվում է Սյունիքում: Եվրամիության կողմից ֆինանսավորվող երկու ծրագրերը մեկտեղում են ջանքերը և փակում շղթան՝ պլաստիկի տարանջատումից տանում դեպի վերամշակում:

Գործողությունների ամփոփ նկարագիր

Ծրագրային թիմի կարգախոսն է. «Մաքուր է ոչ այնտեղ, որտեղ մաքրում են, այլ այնտեղ, որտեղ չեն աղտոտում»: Այդ իսկ պատճառով հանրային կրթության հատուկ միջոցառումներ են նախատեսված հանրության տարբեր խմբերի համար: Օրինակ, կանայք սովորում են, թե կենցաղային ամենօրյա գործողությունները ինչպես կարող են առավել հոգատար լինել բնության նկատմամբ, դպրոցականները հասկանում են, թե ինչու է կարևոր թափոնները տեսակավորել և ինչու պլաստիկ աղբը չպետք է այրվի, տեղական իշխանություններն իրազեկվում են շրջակա միջավայրի կառավարման համակարգերի մասին:

Ծրագրի իրականացման ընթացքում երկու աղբատար մեքենա և ընդհանուր աղբի ու պլաստիկ աղբի հարյուրավոր աղբամաններ են գնվելու:

Տևողությունը՝    01/07/2016 – 30/06/ 2019 (36 ամիս)

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝   582,295.00  եվրո

ԵՄ ներդրումը՝    496,173.00 եվրո

Վայրը՝   Սյունիքի մարզ, Գորիս և Գորայք համայնքներ

Իրականացնող գործընկերներ՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ, Գորիսի և Սիսիանի համայնքների միություններ, Գորիսի և Գորայքի համայնքապատարաններ

Languages:
Խմբագրական բաժիններ: