Delegation of the European Union to Armenia

Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն - ՏԶՊԾ ծրագիր

28/02/2018 - 13:02
Multisector

Զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման առաջնահերթ ուղղություններից է: Այս առաջնահերթությունը միտված է համախառն ազգային եկամտի հավելաճին ապակենտրոնացված ձևով ՝ ա) ավելացնելով զբոսաշրջիկների թիվը, բ) ավելացնելով զբոսաշրջիկների միջին ծախսերը և, որպես արդյունք, գ) ստեղծելով նոր աշխատատեղեր:

Զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման առաջնահերթ ուղղություններից է:  Այս առաջնահերթությունը միտված է  համախառն ազգային եկամտի հավելաճին  ապակենտրոնացված ձևով ՝ ա) ավելացնելով զբոսաշրջիկների թիվը, բ) ավելացնելով զբոսաշրջիկների միջին ծախսերը  և, որպես արդյունք, գ) ստեղծելով նոր աշխատատեղեր:

Զարգացնելով Դիլիջանն ու հարակից համայնքները որպես զբոսաշրջային ուղղություն ՝ ծրագիրը նպատակաուղղված է ավելացնել տարածաշրջան այցելողների թիվը և ստեղծել այնպիսի միջավայր, որը գրավիչ կլինի և որտեղ զբոսաշրջիկները պատրաստ կլինեն ավելի շատ ծախսել՝ այդպիսով խթանելով տեղական տնտեսությունները ու ավելացնելով աշխատատեղերը:

Գործողությունների համառոտ նկարագիր

Ծրագրի շահառուներ կլինեն առնվազն 330 մարդ և 120 ձեռնարկություն, որոնց աջակցություն կտրամադրվի կարողությունների զարգացման դասընթացների միջոցով՝ նպատակ հետապնդելով բարելավել նրանց մրցունակությունն ու կրճատել տարածաշրջանում գործազրկության մակարդակը: Ծրագրի շրջանակում կստեղծվեն ուղղակի զբաղվածության 50 հնարավորություններ:

Դիլիջանում կստեղծվի Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն (ԶՏԿ), որը համապարփակ տեղեկատվություն կտրամադրի տեղանքի մասին: Զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների հետ սերտ համագործակցության արդյունքում ԶՏԿ-ը կդառնա տարածաշրջանում զբոսաշրջության և հանգստի հետ կապված բոլոր գործողությունների ու միջոցառումների գլխավոր կենտրոնը: Ծրագրի շրջանակում Դիլիջանի ազգային պարկի արահետների բարեկարգումը կխթանի Հայաստանում էկոզբոսաշրջության զարգացումը: Ծրագիրը թույլ կտա Դիլիջանում քաղաքային շուկա, գյուղատնտեսական տաղավարներ, ինչպես նաև Արհեստների և արվեստների կենտրոն ստեղծել, որոնք կսպասարկեն թե՛ տեղաբնակներին, թե՛ զբոսաշրջիկներին: Ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն կտրամադրվի երրորդ կողմերին՝ ենթադրամաշնորհների տեսքով (յուրաքանչյուրը մինչև 5 000 եվրո): Ենթադրամաշնորհների շահառու կդառնան այն ձեռնարկությունները, որոնք պատրաստ են Դիլիջանի և հարակից համայնքների բնակիչների համար հավելյալ աշխատատեղեր ստեղծել:

Տևողություն՝ 01/02/2017 – 30/04/2019 (27 ամիս)

Ծրագրի ընդհանուր բյուջե՝   1,194,890 եվրո

ԵՄ ներդրում՝    780,000 եվրո

Վայր՝   Դիլիջան, Թեղուտ, Հաղարծին, Գոշ, Հովք, Աղավնավանք, Խաչարձան, Տավուշի մարզ, Հայաստանի Հանրապետություն

Իրականացնող գործընկերներ՝    Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) բարեգործական հիմնադրամ, «ԴԻՍ Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամ, Դիլիջանի քաղաքապետարան, Դիլիջանի ազգային պարկ, ազգային համաֆինանսավորում

Languages:
사설 섹션:

저자