Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Բրոկկոլի. Գարգառի բրենդը

27/02/2018 - 00:00
On the ground (case studies)

Արմինե Մուրադյան

Լոռու մարզ, Գարգառ համայնք, «Ապագան մերն է» ոչ ավանդական բանջարեղենի արտադրության կոոպերատիվի նախագահ

Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանի ֆերմերներն արտադրում են ոչ ավանդական բանջարեղեն: Լոռու մարզի կանայք արդեն գիտեն, թե որքան օգտակար են բրոկկոլին, սավոյան ու բրյուսելյան կաղամբները, ֆիզալիսն ու ռուկոլլան և շուկայում ներկայանում են դեռևս քիչ ծանոթ այս բանջարաբույսերով: Ինչպե՞ս է զարգանում Լոռու կանանց բիզնես ծրագիրը: Պատմում է Գարգառի կին ֆերմերներից մեկը՝ տիկին Արմինեն:

«Մենք ունեցանք թունելային ջերմոց, ինչը բավականին հեշտացրեց մեր աշխատանքը: ENPARD-ը մեզ անվճար տրամադրեց նաև սերմեր, թաղարներ, կաթիլային ոռոգման համակարգ և այլ տեխնոլոգիաներ, որոնք օգտակար եղան ոչ միայն կոոպերատիվի անդամների, այլև ողջ գյուղի համար:

Բրոկկոլին դարձել է Գարգառի բրենդը:

Անցյալ տարի բրոկկոլի ենք վաճառել և՛ մարզում, և՛մարզի սահմաններից դուրս, գնորդներ ունեցանք նաև հարևան գյուղերից»:

«Ապագան մերն է» ոչ ավանդական բանջարեղենի արտադրության կոոպերատիվի անդամները հեռուն գնացող նպատակներ ունեն: Նրանք պատրաստվում են հիմնել բրոկկոլիի մարինադների ու մանկական կերերի արտադրություն:

Թող բոլորն իմանան՝ ինչ համով է Բյուրականի չիրը

Languages:
Խմբագրական բաժիններ: