THIS CONTENT HAS BEEN ARCHIVED

Ջրային տվյալների կառավարման վերաբերյալ վերապատրաստման խորացված դասընթաց Եվրոպական միության ENI SEIS II EAST ծրագրով

26.02.2018
Teaser

Այսօրվանից կմեկնարկի՝ վերապատրաստման 5 օրյա դասընթաց Հայաստանի և Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության (ՇՄԵԳ) փորձագետների կողմից, որը միտված է Սեւանա լճի ջրային տեղեկատվության համակարգը կատարելագորելու և այն ջրային տեղեկատվության ազգային համակարգ դարձնելու համար անհրաժեշտ կարողությունների զարգացմանը, որն էլ իր հերթին կարող է նպաստել Հայաստանում ջրային քաղաքականության մշակմանը եւ ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման իրականացմանը:

Text

Այսօրվանից կմեկնարկի՝ վերապատրաստման 5 օրյա դասընթաց Հայաստանի և Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության (ՇՄԵԳ) փորձագետների կողմից, որը միտված է Սեւանա լճի ջրային տեղեկատվության համակարգը կատարելագորելու և այն ջրային տեղեկատվության ազգային համակարգ դարձնելու համար անհրաժեշտ  կարողությունների զարգացմանը, որն էլ իր հերթին կարող է նպաստել  Հայաստանում ջրային քաղաքականության մշակմանը եւ ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման իրականացմանը: Դասընթացն իրականացվում է ԵՄ ֆինանսավորման ծրագրի կողմից և ուղղված է շրջակա միջավայրի, այդ թվում Երկիր մոլորակի, էկոհամակարգերի, հասարակության եւ տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող ռեսուրսներից մեկի` ջրի վերաբերյալ տվյալների  փոխանակմանը:

 

Ջրի համալիր կառավարման համար պահանջվում է բազմաթիվ շահագրգիռ կողմերի միջեւ համագործակցություն եւ տեղեկատվության փոխանակման ապահովում: Բացի այդ, կարևոր է համապատասխան, արժանահավատ, ստույգ եւ համաձայնեցված տվյալների ձեռք բերումը, որը հնարավոր կլինի կիրառել ջրային ռեսուրսի հետ կապված իրավիճակի եւ ճնշման գնահատման համար:

 

Կայուն տեղեկատվությամբ կարելի է իրականացնել կայուն եւ արդյունավետ քաղաքականություններ որոնք կարող են նպաստել ջրային ռեսուրսների համալիր կառավարմանը եւ քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի պահպանմանը:

 

Բովանդակություն

ԵՀՔՄ-ՇՄՏՄՀ Արևելք ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միության Եվրոպական հարեւանության գործիքի ներքո: Քառամյա ծրագրով ապահովվում է Շրջակա միջավայրի տեղեկատվական համակարգի  չափանիշների ներդրումն ու դրանց գործնական կիրառումը: Ծրագրում հաշվի է առնվում Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության եւ Արեւելյան գործընկերության վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի միջև գոյություն ունեցած նախկին համագործակցության արդյունքները: Այն նպատակ ունի խորացնել ԵՄ հարաբերությունները Արևելյան գործընկերության վեց գործընկեր երկրների հետ եւ նպաստել շրջակա միջավայրի պաշտպանության խթանմանը՝ բնապահպանության ոլորտի կառավարումը հզորացնելու միջոցով:

Ծրագիրը նպաստում է կարողությունների զարգացմանը կենսաբազմազանության, ջրի, հողի, թափոնների, օդի, կապի եւ բնապահպանական գնահատումների բնագավառներում:

 

Ընդհանուր տեղեկություններ

ԵՀՔՄ ՇՄԳՄՀ II Արևելք ծրագրի կայք՝ https://eni-seis.eionet.europa.eu/east/governance

 

Ծրագրի ջրային տարածքhttps://eni-seis.eionet.europa.eu/east/areas-of-work/data/water

Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության (ՇՄԵԳ) կայք՝ https://www.eea.europa.eu/themes/water

 

Կոնտակտային տվյալներ՝ Վիկտորիան Գոնչարովա

Victoria.goncharova@eea.europa.eu

+45 33 42 59 39

 

Twitter handle: @EUenvironment

Կարգ
Press releases
Տեղակայումը

Yerevan

Editorial sections
Armenia