Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

ԵՄ-ն օգնում է նվազեցնել աղետավտանգ համայնքների խոցելիությունը և ամրապնդել դրանց դիմակայունությունը

23/02/2018 - 11:53
News stories

Community Resilience Forum

Փետրվարի 20-ին Համայնքների դիմակայունության ֆորումը մեկ հարկի տակ էր հավաքել մարզային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչներին և զարգացման ծրագրերի պատասխանատուներին քննարկելու մի շարք թեմաներ՝ համայնքների դիմակայունության բարձրացում, սոցիալ-տնտեսական զարգացման քաղաքականություններում ու ծրագրերում աղետների ռիսկի կառավարման բաղադրիչի ներառման վերլուծության արդյունքներ և նոր տեխնոլոգիաների կիրառման կարևորություն:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին  շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին ակտիվ ներգրավվածության համար. «Եվրոպական միության համար երրորդ երկրներում աղետների ռիսկի կառավարման կարողությունների բարձրացումը շատ կարևոր է: Այժմ DIPECHO ծրագրի 5-րդ փուլն է. ես ուրախ եմ, որ այս փուլում Հայաստանում իրականացվող հստակ ծրագրեր կան: Այժմ մենք Հայաստանի կառավարության հետ քննարկումների փուլում ենք և պատրաստվում ենք մեր երկկողմ ծրագրերում, մասնավորապես 2018-ի Գործողությունների ծրագրում ընդգրկել ռիսկերի նվազեցմանը նախապատրաստվելը»:

Կարդալ ավելին՝ https://goo.gl/Ks5hiz

 

Languages:
Խմբագրական բաժիններ: