Delegation of the European Union to Armenia

«Ձեռնարկությունների Եվրոպական Ցանց Հայաստան» (ՁԵՑ) ծրագիր

21/02/2018 - 09:04
Public Health and Social Protection

Ձեռնարկությունների եվրոպական ցանցը եվրոպական նախաձեռնություն է, որի նպատակն է գործարար և նորարարական աջակցություն տրամադրել ձեռնարկություններին Եվրոպայում և Եվրոպայից դուրս: Ձեռնարկությունների եվրոպական ցանցի, որը Հայաստանում պաշտոնապես սկսել է իր գործունեությունը 2008 թվականի փետրվարից, հյուրընկալող կառույցը Հայաստանում հանդիսանում է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (www.eenarmenia.am): ՁԵՑ-ն իր մեջ է ներառում ավելի քան 60 անդամ երկրների շուրջ 600 գործընկեր կազմակերպություններ՝ տրամադրելով բազմաթիվ մասնագիտացած գործարար ծառայություններ իր շահառու կազմակերպություններին. http://een.ec.europa.eu/: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Եվրահանձնաժողովի միջև կնքվել է շրջանակային համաձայնագիր, որը գործում է 2016-2020թթ․ համար։ Ներկայումս իրականացման փուլում է գտնվում 2017-2018թթ․ ծրագիրը։

 

Գործողությունների ամփոփ նկարագիր

Հայաստանում Ձեռնարկությունների եվրոպական ցանցի գործունեությունն ուղղված է հայ գործարարների միջազգայնացմանը և եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնմանը, նրանց նորարարական կարողությունների զարգացմանը և տեխնոլոգիական կատարելագործմանը:

Սկսած 2016 թվականից, «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ ստեղծել է կոնսորցիում, որն այժմ հանդիսանում է Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հյուրընկալող կառույցը Հայաստանում:

 

ՁԵՑ Հայաստանի  կողմից առաջարկվող ծառայություններն են.

·   տեղեկատվության  տրամադրում Եվրամիության քաղաքականության, օրենսդրության, ստանդարտների, ֆինանսավորման հնարավոր աղբյուրների, գործարար համագործակցության հնարավորությունների, շուկայի, արտահանման/ներմուծման ընթացակարգերի, սարքավորումների, մատակարարների, ապրանքների գների և ԵՄ այլ ընդհանուր հարցերի վերաբերյալ,

·   տեղեկատվության տրամադրում արտերկրյա գործարարներին Հայաստանի գործարար միջավայրի, մրցակցային ոլորտների, ներքին օրենսդրության, արտահանման և ներմուծման ընթացակարգերի, ինչպես նաև նմանատիպ այլ հարցերի վերաբերյալ,

·   աջակցության ցուցաբերում արտերկրում հուսալի գործընկերների որոնման և համագործակցության հաստատման հարցում,

·   ՁԵՑ-ի մշտապես թարմացվող  համագործակցության հիմնապաշարի միջոցով հայ գործարարների գործարար և տեխնոլոգիական առաջարկների տարածում արտերկրում և համապատասխանաբար, արտասահմանյան գործարար համագործակցության առաջարկների տարածում հայ գործարարների շրջանում,

·   աջակցություն նոր տեխնոլոգիաների փոխանցման, գիտական մշակումների զարգացման, համատեղ հետազոտական և փորձարկման աշխատանքների իրականացման,  կոմերցիալիզացիայի հարցերում,

·   գործարար համագործակցության միջոցառումների կազմակերպում և  աջակցություն պոտենցիալ գործընկերների հետ հանդիպումների կազմակերպման հարցում,

·   աջակցություն բանակցությունների վարման և համագործակցության համաձայնագրերի կնքման գործընթացներում:

 

Տևողությունը՝ 01/01/2017 – 31/12/2018 (24 ամիս)

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 268,065.00 եվրո

ԵՄ ներդրումը՝ 160,839.00 եվրո

Վայրը՝ Հայաստանի Հանրապետություն

Իրականացնող գործընկեր՝ «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ (ՓՄՁ ԶԱԿ)

Languages:
Editorial Sections:

Author