Delegation of the European Union to Armenia

Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում - ՏԶՊԾ ծրագիր

21/02/2018 - 08:48
Multisector

Ծրագրի գործողություններն ուղղված են Տավուշի մարզի համայնքների միջև առավել հավասարակշռված սոցիալ-տնտեսական զարգացմանը, ստեղծելով նոր տնտեսական հնարավորություններ և աշխատատեղեր տեղի բնակչության համար: Այս նախաձեռնությունը կաջակցի տնտեսության դիվերսիֆիկացմանը, տեղի ֆերմերային տնտեսությունների և փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) մրցունակության աճին, այդ թվում կստեղծի լրացուցիչ հնարավորություններ ներդրումների և առևտրի բնագավառներում: Ծրագրով պլանավորված շարունակական գործողությունները հնարավորություն կստեղծեն դիվերսիֆիկացնել գյուղատնտեսական արտադրությունը և այն առավել ճիշտ դիրքավորել: Կբարձրացվեն արտադրության ստանդարտները, կբարելավվեն արտադրական տեխնոլոգիաները և կայուն զարգացման համար կստեղծվեն ամուր հիմքեր: Կստեղծվեն նոր բիզնեսներ: Որպես արդյունք ծրագրի շրջանակներում կստեղծվեն 120 ուղղակի և 400 անուղղակի աշխատատեղեր: Գործողությունները կնպաստեն ներառական զբաղվածության ապահովմանը, զգալիորեն կազդեն աղքատության կրճատման և արտագաղթի նվազեցման վրա:

 

 Գործողությունների ամփոփ նկարագիր

  • Իրականացնել Ելակետային ուսումնասիրություն (ներառյալ շուկայի հետազոտություն)՝ բացահայտելու Տավուշի մարզի թիրախային համայնքների ընդհանուր տնտեսական ցուցանիշները:
  • Հիմնել Տավուշի մարզի “Ագրոբիզնեսի ասոցիացիա” (շահույթ չհետապնդող բիզնես ինկուբատոր կազմված 2 առանձին բաժիններից՝  

1. Անասնաբուծական բաժին (ներառյալ նոր ստեղծվող 3 ձեռնարկություններ՝  մսամթերքի արտադրություն, հավաբուծություն, կաթնամթերքի վերամշակման արտադրամաս, ընդհանուր՝ 26 նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորությամբ):         

2.  Այգեգործական բաժին (ներառյալ նոր ստեղծվող 4 ձեռնարկություներ` մրգերի և բանջարեղենի սառնարանային տնտեսություն, չրերի արտադրություն, ջերմոցային տնտեսություն,  վայրի խոտաբույսերից, հատապտուղներից և մրգերից պատրաստված  թեյի արտադրություն, ընդհանուր՝ 36  նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորությամբ):

  • Հեռագնա արոտավայրեր տանող դժվար անցանելի ճանապարհների բարեկարգման աշխատանքներ, ուղղված անասնապահական տնտեսությունների կարողությունների զարգացմանը: Նախատեսված է բարելավել ընդհանուր 75 կմ երկարությամբ առանձին ճանապարհահատվածներ:
  • Տավուշի մարզում տոհմային անասնաբուծության  զարգացման նպատակով պլանավորված է ներկրել  Ռոմանովյան 38 ոչխարներ,  Սիմենթալ և Ջերսի  տեսակի 100 երինջներ:   
  • Ագրոբիզնեսի ոլորտի ներկայացուցիչների զբաղվածության հնարավորությունների բարձրացման նպատակով պլանավորված են մասնագիտական  դասընթացներ և խորհրդատվություններ մոտ 400 անհատների համար:
  • Կազմակերպել աշխատանքի տոնավաճառ ուղղված պոտենցիալ գործատուների և աշխատանք փնտրողների միջև փոխշահավետ համագործակցության ապահովմանը, և Համաժողով տեղական և միջազգային  10-15  ներդրողների  մասնակցությամբ: 

 

Տևողությունը՝            14/12/2016 – 14/12/2018  (24 ամիս)

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝      1,626,333.33 եվրո

ԵՄ ներդրումը՝     975, 800 եվրո

Վայրը՝  ՀՀ Տավուշի մարզ

Ծրագիրն իրականացնող գործընկեր կամակերպություններ՝ «Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ,  «Լուսաձորի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ, «Աչաջրի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ, «Սևքարի որոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ, «Սարիգյուղի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ, «Ներքին Ծաղկավանի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ, «Կողբի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ:

Idiomas:
Secciones editoriales:

Autor