Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում – ՏԶՊԾ ծրագիր

21/02/2018 - 08:28
Transport and Infrustructure

Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը տնտեսության արագ զարգացող ոլորտներից մեկն է և Հայաստանի Կառավարության կողմից համարվել է տնտեսական զարգացման հիմնական ուղղություններից մեկը։ Հայաստանում որակյալ աշխատուժի պահանջարկը այս ոլորտում գերազանցում է առաջարկին, ինչը առաջ է բերում նոր ծրագրերի և ռազմավարական ուղղությունների մշակման անհրաժեշտության։ Գործող համալսարանները, չկարողանալով շարժվել արագորեն զարգացող այս ոլորտի հետ համահունչ, դեռևս չեն առաջարկում ոլորտի տենդենցներից բխող այնպիսի կրթական ծրագրեր, որոնք կբավարարեն գործատուների պահանջները։ ՏՏ ոլորտի կայուն զարգացմանը նպաստելու համար անհրաժեշտ է ընդլայնել կրթական ծրագրերը՝ ներառելով նոր կազմակերպություններ և ստեղծելով ավելի շատ հնարավորություններ՝ բիզնեսների համագործակցության և երկխոսության համար։ Ունենալով հարուստ տեխնոլոգիական ժառանգություն և կարողություններ՝ Գյումրին դարձել է ՏՏ ոլորտի զարգացման, տեխնոլոգիական նորարարության և ձեռներեցության կենտրոն։ Սակայն տեխնոլոգիական ստարտափերի և ձեռնարկությունների ստեղծումը, որպես Շիրակի մարզում զարգացող ճյուղի, առաջ է բերում մի շարք մարտահրավերներ որակյալ մասնագետների ներգրավման, նախագծերի կառավարման և ՏՏ արտադրանք դուրս արտահանելու առումով։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը, համագործակցելով Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ, նախաձեռնել է տարածքային զարգացման մի ծրագիր, որը նպատակ ունի կրճատել Շիրակի մարզի գործազրկությունը, ստեղծել մրցունակ աշխատատեղեր տեղական համայնքի համար և նպաստել միգրացիայի, զբաղվածության ցածր մակարդակի և աղքատության կրճատմանը։

 

Գործողությունների ամփոփ նկարագիր

Ծրագրի շրջանակում 180 երիտասարդներ կանցնեն ծրագրավորման տարբերի լեզուների վերաբերյալ 6-ամսյա ինտենսիվ վերապատրաստման դասընթացներ, որոնց կհաջորդի ծրագրավորման ճամբարը։ Այն կանցկացվի տեղական ՏՏ ընկերությունների հետ համատեղ, որոնք կաշխատեն դասընթացն անցած մասնակիցների հետ և կօգնեն նրանց մշակել իրական նախագծեր, զարգացնել իրենց գործնական հմտությունները։ Ծրագրի շրջանակում Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կհիմնվի ինկուբացիոն լաբորատորիա, որտեղ ծրագրավորման ճամբարի ընթացքում կաշխատեն վերապատրաստված երիտասարդները։ Ճամբարի ավարտից հետո մասնակիցները կունենան բավարար տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ՝ տեղական ընկերություններում աշխատանքի անցնելու համար։ Նախատեսվում է, որ ծրագրի արդյունքում 90 երիտասարդներ կանցնեն աշխատանքի։ 

Ծրագիրը նախատեսում է աջակցություն տրամադրել Շիրակի մարզում գործող ՏՏ ընկերություններին՝ ընդլայնելու իրենց գործունեության շրջանակը։ Փոքր և միջին ՏՏ ընկերություններին օժանդակելու համար կաշխատեն վաճառքի մասնագետներ, ովքեր կփորձեն նոր հաճախորդներ և պայմանագրեր ներգրավել այդ ընկերությունների համար։ Վաճառքի մասնագետների աշխատանքին զուգահեռ կկազմակերպվեն վաճառքի, մարկետինգի, նախագծերի կառավարման թեմաներով դասընթացներ, որոնք կնպաստեն ծրագրի ազդեցության շարունակականությանը։

Տևողությունը՝ 13/12/2016 – 13/12/2018 (24 ամիս)

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 750,000 եվրո

ԵՄ ներդրումը՝ 510,000.00 եվրո

Վայրը՝ Շիրակի մարզ

Իրականացնող գործընկերներ՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան, Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն:

Languages:
Խմբագրական բաժիններ: