Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Հայաստանում մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն - ՏԱ ծրագիր

21/02/2018 - 08:24
Democracy and Human Rights

Ծրագիրը աջակցում է ՀՀ Կառավարության մարդու իրավունքների օրակարգի և միջազգային պարտավորությունների կատարմանը և նպատակաուղղված է Հայաստանում մարդու իրավունքների պատշտպանության ուժեղացմանը, ներառական քաղաքականության, մշտադիտարկման մեխանիզմների և շահագրգիռ կողմերի կարողությունների հզորացման միջոցով։ Ծրագրի ուղղվածությունը համահունչ է Եվրոպական միության մարդու իրավունքների բյուջետային աջակցության ծրագրի պայմանների հետ։ Թիրախում են այնպիսի առաջնահերթ ոլորտներ, ինչպիսիք են՝ մարդու իրավունքների ոլորտի մշտադիտարկման ու գնահատման մեխանիզմները, խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի կանխարգելումը, հակախտրականությունը, գենդերային հիմքով բռնության դեմ պայքարն ու երեխաների իրավունքները։ Ծրագիրը իրականացվում է Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) զարգացման ծրագրի կողմից, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցությամբ։

 

Գործողությունների ամփոփ նկարագիր

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է՝

Բարձրացնել Արդարադատության նախարարության և Համակարգող խորհրդի կարողությունների և համակարգման դերի արդյունավետությունը՝ ձևավորելու մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագրի և միջազգային պարտավորությունների իրականացման արդյունավետ մեխանիզմներ, չափորոշիչներ, ինչպես նաև մշտադիտարկման և գնահատման համակարգ։

Հզորացնել համապատասխան շահագրգրիռ կողմերի կարողությունները՝ կանխարգելու խոշտանգումները և այլ դաժան վերաբերմունքը, քննչական և իրավակիրառ գործողությունների բարեփոխման, օրենսդրական կարգավորումների, թիրախային վերապատրաստումների, ինչպես նաև քաղաքացիական  հասարակության կողմից վերահսկողության միջոցով։

Խթանել հակախտրականությունը քարոզչության, իրավական դաշտի ձևավորման, հանրային իրազեկման արշավների և օրենսդրական դրույթների կիրառման կարողությունների զարգացման ճանապարհով։

Աջակցել գենդերային իրավահավասարության արդյունավետ մեխանիզմների կայացմանը, ընտանեկան/գենդերային հիմքով բռնության և ոտնձգության զոհերի պաշտպանության, իրազեկվածության առավել բարձր մակարդակի, շահագրգրիռ կողմերի կարողությունների զարգացման և գենդերային հիմքով բռնության ուղղորդման բազմաոլորտ մեխանիզմի համակարգման միջոցով։

Հզորացնել երեխաների իրավունքների պաշտպանության համակարգը, բարեփոխելով օրենսդրական կարգավորումները՝ զարգացնելու համայնքային աջակցման կենտրոնների աշխատանքը և ծառայություն մատուցողների կարողությունները, ինչպես նաև ուժեղացնել երեխաների իրավունքների մշտադիտարկման և գնահատման մեխանիզմները ։

Տևողությունը՝                    02/08/2017-31/10/2019 (27 ամիս)

Ծրագրի բյուջեն՝               961,750.85 եվրո

ԵՄ ներդրումը՝                   749,910.00 եվրո

Վայրը՝                                    Հայաստանի Հանրապետություն

Իրականացնող գործընկերներ` ՄԱԿ-ի զարգացման ծրագիր, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ

Languages:
Խմբագրական բաժիններ: