Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Աջակցություն պետական կառավարման բարեփոխումների իրականացմանը էլեկտրոնային նոր գործիքների միջոցով

15/02/2018 - 07:28
News stories

E-tools presentation event

Էլեկտրոնային արդարադատության ոլորտում գործարկվել է Եվրոպական միության աջակցությամբ մշակված երկու նոր գործիք (կայք):

www.e-hotline.am թեժ գծի կայքն ապահովում է քաղաքացիների, կազմակերպությունների ու այլ շահագրգիռ անձանց բարձրացված խնդիրներին, բողոքներին ու հարցումներին ավելի օպերատիվ արձագանքելու առցանց մեխանիզմ: Իսկ www.e-request.am կայքը օգնում է ուղարկել դիմում, հարցում կամ բողոք պետական մարմիններին և ստանալ պատասխան կրկին առցանց:

Փետրվարի 9-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին մասնակցել է «Էլ-մասնակցության գործիքները արդարադատության նախարարությունում» խորագրով շնորհանդեսին ու հանդես եկել ելույթով. «Այս ոլորտում մեր գործունեությունը ուղղված է ի շահ Հայաստանի քաղաքացիների, և մենք հաջողությամբ առաջ ենք շարժվում: Եվրոպական միության համար այսօրվա իրադարձությունը շատ հաճելի առիթ է, քանի որ նորարար գործիքներ ներկայացնելու տեսանկյունից այս ծրագրերն օգնում են միջազգային համայնքում Հայաստանին դառնալ առաջատար»:

 Կարդալ ավելին՝ https://goo.gl/aaEspU

 

Տես նաև

Languages:
Խմբագրական բաժիններ: