Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

ԵՄ-ն Շիրակի մարզին. նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության - ՏԶՊԾ ծրագիր ՏԶՊԾ

08/02/2018 - 10:02
Public Health and Social Protection

Ծրագիրն համատեղ նախաձեռնվել է Շիրակի մարզում բրդի հոսքագծի և արհեստների զարգացման համար, որը կնպաստի մարզում աշխատատեղերի ստեղծմանը և ՓՄՁ-ների զարգացմանը՝ խթանելով բնակչության զբաղվածության և ՓՄՁ-ների տնտեսական մրցունակության բարձրացումը Շիրակի մարզում։

Ամփոփ նկարագիր

Շիրակի մարզը, մասնավորապես Ամասիա համայնքը, հայտնի է ոչխարաբուծությամբ: Բրդյա ապրանքների արտադրությունը տեղի մշակութային ժառանգության մասն է կազմում։ Տեղական ոչխարի բուրդն ունի մոտ 16 գունային երանգ։ Նման բրդատեսակը բավականին հարմար է կարպետագործության, գորգագործության և գործվածքի արտադրության համար։ Ներկայումս մարզում բուծում են միայն մսատու ցեղատեսակները, քանի որ բուրդը չունի բավարար սպառման շուկա։ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն՝ «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամի, Շիրակի մարզի առևտրարդյունաբերական պալատի և Ամասիայի համայնքապետարանի հետ համատեղ մշակել են Շիրակի մարզում բրդի հոսքագծի և արհեստների զարգացման նախաձեռնություն, որը կնպաստի մարզում աշխատատեղերի ստեղծմանը և ՓՄՁ-ների զարգացմանը՝ խթանելով բնակչության զբաղվածության և ՓՄՁ-ների տնտեսական մրցունակության բարձրացումը Շիրակի մարզում։

Գործողությունների ամփոփ նկարագիր

Ծրագիրն ուղղված է զարգացնելու բրդի արտադրությունը՝ ստեղծելով հնարավորություն ոչխարաբուծությունից մինչև բրդյա թելի և ապրանքների արտադրության առաջխաղացման համար։ Ամասիա համայնքում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի և գործընկերների համատեղ ջանքերով կհիմնադրվի բրդի մշակման արտադրամաս։ Ծրագրիը կնպաստի զարգացնելու 14 տեղական ՓՄՁ-ների կարողությունները և մարզում ստեղծելու 60 կայուն աշխատատեղ։ ՓՄՁ-ները և բրդի արտադրամասը կմիավորվեն՝ հիմնելով մարզային ասոցիացիա, որը կնպաստի անդամների միջև արդյունավետ բիզնես հարաբերությունների ամրապնդմանը և ապրանքների վաճառքի խթանմանը։ Ծրագիրը կնպաստի որակյալ բրդյա թելերի և ապրանքների արտադրությանը: Իրականացվող աշխատանքի հիմքում կդրվի տեղական փորձը: Ստեղծվող ապրանքները կհամապատասխանեցվեն տեղական և միջազգային շուկայի պահանջներին։ Նախաձեռնությունը անմիջականորեն կնպաստի կանանց սոցիալ տնտեսական հզորացմանը՝ ապահովելով նոր աշխատատեղեր և նոր հմտությունների ձեռքբերում գյուղական բնակիչների համար, ովքեր ավանդաբեր ներգրավված են և տարիների փորձառություն ունեն արհեստների բնագավառում:

Տևողությունը՝ 01.03.2018 – 28.02.2020  (24 ամիս)

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 549, 819.00  եվրո

ԵՄ ներդրումը՝ 335,000.00 եվրո

Վայրը՝ Շիրակի մարզ

Իրականացնող գործընկերներ՝  «Մարդը կարիքի մեջ» ՀԿ,  գործընկերներ՝ «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամ, Շիրակի մարզի առևտրարդյունաբերական պալատ, Ամասիայի համայնքապետարան

Languages:
Խմբագրական բաժիններ: