Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

«ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգախնայողությունը Հայաստանի համայնքներում» ծրագիր

17/01/2018 - 11:50
Energy

Էներգետիկ աղքատությունը Հայաստանում աճող խնդիր է, հատկապես գյուղական վայրերում: Միավորված Ազգերի Կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կողմից վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկրի բնակչության առնվազն 30 տոկոսը կարող է համարվել էներգետիկ աղքատ, այսինքն, նրանք ստիպված են ծախսել էներգիայի և ջեռուցման վրա ընտանեկան եկամուտների ավելի քան 50%-ը: Միևնույն ժամանակ, տեղական քաղաքացիական խմբերը և կազմակերպությունները չունեն անհրաժեշտ գիտելիքներ և ռեսուրսներ, որպեսզի աջակցեն համայնքներին էներգետիկ աղքատության հաղթահարման հարցում: Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա հիմնադրամը, համագործակցելով Հոլանդիայի, Չեխիայի և Գերմանիայի գործընկերների հետ, այժմ սկսում է ծրագիր`ուղղված գյուղական համայնքներում այս կարևոր հարցի լուծմանը` բարձրացնելով հանրային իրազեկումը, էներգետիկ արդյունավետության բարելավման գործնական միջոցների իրականացմամբ՝ կյանքի որակի բարձրացման և էներգետիկ ծախսերի կրճատման նպատակով:

Էներգետիկ աղքատությունը Հայաստանում աճող խնդիր է, հատկապես գյուղական վայրերում: Միավորված Ազգերի Կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կողմից վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ  երկրի բնակչության առնվազն 30 տոկոսը կարող է համարվել էներգետիկ աղքատ, այսինքն, նրանք ստիպված են ծախսել էներգիայի և ջեռուցման վրա ընտանեկան եկամուտների ավելի քան 50%-ը:  Միևնույն ժամանակ, տեղական քաղաքացիական խմբերը և կազմակերպությունները չունեն անհրաժեշտ գիտելիքներ և ռեսուրսներ, որպեսզի աջակցեն համայնքներին էներգետիկ աղքատության հաղթահարման հարցում:

Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա հիմնադրամը, համագործակցելով Հոլանդիայի, Չեխիայի և Գերմանիայի գործընկերների հետ, այժմ սկսում է ծրագիր`ուղղված գյուղական համայնքներում այս կարևոր հարցի լուծմանը` բարձրացնելով հանրային իրազեկումը, էներգետիկ արդյունավետության բարելավման գործնական միջոցների իրականացմամբ՝ կյանքի որակի բարձրացման և էներգետիկ ծախսերի կրճատման նպատակով:

Գործողությունների ամփոփ նկարագիր

Ծրագիրը Հայաստանի հինգ մարզերում տեղական հասարակական կազմակերպություններին և զանգվածային լրատվամիջոցներին հնարավորություն կտա աշխատելու` քաղաքային և գյուղական համայնքներում անդրադառնալով էներգախնայողության խնդիրներին, որոնք հատուկ են յուրաքանչյուր վայրի համար: Տեղական քաղաքացիական հասարակական կազմակերպությունները և համայնքային խմբերը կբարձրացնեն բնակչության իրազեկվածությունը էներգախնայողության մեթոդների և նրանց կիրառման վերաբերյալ՝ համախմբելով համայնքային ռեսուրսները և արդյունավետ համագործակցելով տեղական իշխանությունների և մասնավոր ընկերությունների հետ:

Այս ծրագիրը կաջակցի համայնքային նախաձեռնությունների իրականացմանը ըստ նրանց առաջնահերթությունների և զարգացման ծրագրերի: Թիրախային մարզերի մի քանի քաղաքապետարաններ միացել են ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր» շարժմանը` էներգախնայողության և կլիմայի փոփոխության հետ կապված հատուկ պարտավորություններով: Կանաչ տնտեսության խթանմանն ուղղված տեղական մակարդակի բոլոր նախաձեռնություները և ջանքերը կօգնեն բարելավել հասարակ քաղաքացիների կյանքը և նվազեցնել աղքատության մակարդակը:

Այս ծրագիրը քաղաքացիական խմբերին նոր հնարավորություններ կընձեռի համախմբել ռեսուրսները քաղաքապետարանների հետ արդյունավետ գործընկերության համար՝ ստանալով սիներգետիկ արդյունք, էներգաարդյունավետության և համայնքային զարգացման համար ներդրված ներդրումների երկարաժամկետկայունություն ապահովելու նպատակով:

 

Տևողությունը՝24/12/2017 - 23/12/2019 (24 ամիս)

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝372,231.00 եվրո

ԵՄ ներդրումը՝ 335,000.00 եվրո

Վայրը՝Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Կոտայք, Արարատիմարզեր

Իրականացնող գործընկերներ՝ Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա հիմնադրամ - Հայաստան, Արևելյան Եվրոպայում Բնակարանային նախաձեռնութուն(IWO e.V) –Գերմանիա, SEVEn Էներգախնայողության կենտրոն, z.u. - Չեխիայի Հանրապետություն և Energie-U- ը, Նիդերլանդներ:

Languages:
Խմբագրական բաժիններ: